CaseKey x Բիբլոս Բանկ Արմենիա ռազմավարական գործընկերությունը՝2025-ի գալայի կենտրոնում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.   CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2025-ի գալա միջոցառումն ավանդաբար տեղի ունեցավ Դիլիջանում՝ ՀՀ ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնում։

Բիբլոս Բանկ Արմենիան արդեն երրորդ տարին անընդմեջ կանգնած է գործնական գիտելիք սովորեցնող մրցույթի կողքին, այս տարի՝ որպես ռազմավարական գործընկեր։ Բացի այդ, համագործակցության 3 տարվա ընթացքում Բանկը ֆինանսավորել է CaseKey հավաքական թիմերի մասնակցությունը 4 հեղինակավոր միջազգային մրցույթի։

CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։

«CaseKey-ի պես նախաձեռնությունների միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է նպաստել Հայաստանում կրթության դիվերսիֆիկացմանը։ Մեր նպատակն է օգնել ձևավորել ուսման ավելի լավ մթնոլորտ նոր սերունդների համար։ CaseKey մրցույթի շնորհիվ աչքի են ընկնում տաղանդավոր երիտասարդները, քննադատական ​​մտածողությունը գալիս է առաջին պլան, և մասնակիցները տեսնում են բիզնեսի աշխատանքը ոչ միայն գրքերում, այլև իրական կյանքում։ Կարևորելով շարունակական ներդրումը հեռանկարային կրթական ծրագրերի մեջ՝ ուրախությամբ պետք է նշեմ, որ մենք արդեն իսկ տեսնում ենք մեր ներդրման դրական արդյունքներն ու մրցույթի ձևավորած կարևոր մշակույթը»,- ասաց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։

«Մենք շատ ենք կարևորում նման նախաձեռնությունները, որովհետև բացի տեսական գիտելիքներից՝ մասնակիցները ստանում են նաև գործնական կիրառության համար մեծ պիտանելիություն ունեցող բազային գիտելիք։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է նաև մրցույթի միջազգայնացումը, երիտասարդների՝ միջազգային մրցույթներին մասնակցությունը, միջազգային քոուչների ներգրավվածությունը։ Մեկ այլ կարևոր կոմպոնենտ է որակական զարգացումը։ Մենք պետք է այնպիսի քեյսեր ունենանք, որպեսզի դրանց հետ աշխատելը մասնակիցներին բարձրացնի մեկ այլ որակական մակարդակ»,- միջոցառման ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«CaseKey-ի հիմնական առաքելությունը ոչ թե ուսանողներին պատրաստի պատասխաններ տալն է, այլ նրանց մեջ քննադատական մտածողություն և բարդ խնդիրները շերտ առ շերտ վերլուծելու կարողություն ձևավորելը։ Մենք ստեղծում ենք ապագա առաջնորդների մի համայնք, որի անդամները չեն վախենում մարտահրավերներից։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ մեր ռազմավարական գործընկերությունը հիմնված է հենց այս ընդհանուր տեսլականի վրա՝ ներդրում կատարել ոչ թե պարզապես մրցույթի, այլ երկրի ինտելեկտուալ կապիտալի զարգացման մեջ»,- նշեց մրցույթի համահիմնադիր Արշակ Կարապետյանը։

Մրցույթը զարգանում է, մասնակիցների թիվը՝ աճում ամեն տարի. դիմումների թիվը հատել է 800-ը։  2025-ին մրցույթին միանալու հնարավորություն է ստացել 20%-ով ավելի ուսանող՝ նախորդ տարիների համեմատ։ Այս տարի բացի CaseKey քոուչներից, երիտասարդների հետ աշխատել են նաև 2 միջազգային էքսպերտ Լիբանանից և ԱՄՆ-ից։ Ներկայացվել են նաև նոր տիպի դասընթացներ, որոնց շրջանակում թիմերը հանդիպել են տարբեր ինդուստրիաներում առաջնորդների հետ՝ քեյսի քննարկման ֆորմատում։

Այս տարի CaseKey-ն համախմբում էր 20 թիմ Երևանից, Գեղարքունիքից, Տավուշից և Շիրակից։ Ավելի քան 6 ամիս շարունակ 200-ից ավելի մասնակիցներ սովորել են իրարից ու իրար հետ, աշխատել են իրական բիզնես խնդիրների վրա ու ստացել գործնական գիտելիքներ։

Վերջին՝ գլխավոր քեյսի բոլոր լուծումներից ընտրվել են 5-ը, որոնցից մեկը ճանաչվել է լավագույնը, իսկ այն ներկայացրած թիմը՝ մրցույթի հաղթող։

Գալա միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ 2026 թ․ նույնպես CaseKey հավաքական թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպայում անցկացվող բիզնես խնդիրների լուծման առաջատար մրցույթի՝ կրկին Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ։

Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առանցքային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ոչ միայն ֆինանսավորում է յուրահատուկ նախագծեր, այլև տրամադրում է կրթաթոշակներ և հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում

Հայաստանի բանկային համակարգի կիսամյակային շահույթն աճել է 6,8%-ով՝ հասնելով 214 մլրդ դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը դադարեցնում է գործունեությունը բանկում

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը 2026 թ․ օգոստոսի 1-ից դադարեցնելու է իր գործունեությունը բանկում

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ձևակերպել «Կայուն» ավանդը տարեկան մինչև 10% տոկոսադրույքով՝ ՀՀ դրամով միջոցները 12 ամիս ժամկետով ներդնելու դեպքում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img