Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Յունիբանկը հայաստանյան շուկայում առաջին անգամ թողարկել է անժամկետ պարտատոմսեր՝ 3.5 միլիարդ ՀՀ դրամ և 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 13.75%, իսկ դոլարային պարտատոմսերինը՝  8.3%։

 Այս նոր գործիքի ներդրումը նշանակալի իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար. այն ներդրողներին հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։ Անժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը զգալիորեն գերազանցում է ավանդական պարտատոմսերինը, ինչը դրանք հատկապես գրավիչ է դարձնում երկարաժամկետ եկամուտ ակնկալող ներդրողների համար։

 Արժեկտրոնային եկամտի վճարումները կիրականացվեն եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը կմնա անփոփոխ առաջին երեք տարիների ընթացքում, որից հետո դրամային պարտատոմսերի համար այն կհաշվարկվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 3 աﬕս ժամկետայնության եկամտաբերությանը գումարելով հավելյալ 6.5%, իսկ դոլարային պարտատոմսերի համար՝ 90-օրյա SOFR տոկոսադրույքին գումարելով 4%: Հինգ տարվա ժամկետի ավարտին բանկը կարող է մարել պարտատոմսերն անվանական արժեքով։ 

Յունիբանկը ֆոնդային բորսայի ամենաակտիվ և առաջատար մասնակիցներից մեկն է՝ ներկայացնելով նոր ֆինանսական գործիքներ Հայաստանի արժեթղթերի շուկայում։ Մինչ օրս բանկը տեղաբաշխել է պարտատոմսերի 26 թողարկում, այդ թվում՝ Հայաստանում ստորադաս պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը, որը ձեռք է բերվել  ներդրողների լայն շրջանակի կողմից։ Սա հաստատում է բանկի նկատմամբ բարձր վստահությունը և հաճախորդների պատրաստակամությունը ներդրումներ կատարելու Յունիբանկի արժեթղթերում։ 

Անժամկետ ​​պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում՝ www.unibank.am:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img