Գերմանիայի կառավարությունը Հայաստանին 100 մլն եվրո կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել «2009-2010 թթ.-ին Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին:

Ինչպես ասաց ֆինանսների փոխնախարար, ՀՀ գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանը, համաձայնագրով նախատեսվում է որպես վարկային աջակցություն Հայաստանին 100 մլն եվրո գումար հատկացնել:

«Միջոցները կհատկացվեն մի քանի ծրագրով, մասնավորապես, 20 մլն եվրո կհատկացվի Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի շարունակմանը, 25 մլն եվրոն կօգտագործվի Որոտանի ՀԷԿ կասկադի աջակցության ծրագրերի շարունակմանը»,- նշեց փոխնախարարը:

Նախնական տվյալներով՝ ևս 18 մլն եվրո կուղղվի նորացվող էներգակիրների ոլորտում ծրագրեր իրականացնելուն, 4 մլն եվրոն կհատկացվի էկոլոգիայի ոլորտում ծրագրեր իրականացնելուն: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img