Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալն աճել է 1,2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում ավելացել է 1,2 տոկոսով՝ կազմելով 26,2 միլիարդ դրամ:

Այս մասին տեղեկացվում է 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործեության մասին ՀՀ կենտրոնական բանկի ամփոփագրում, որը երեքշաբթի տրամադրվել է «ԱՌԿԱ» գործակալությանը:

ԿԲ-ի ամփոփագրի համաձայն՝ վարկային կազմակերպությունների փաստացի լրացված կանոնադրական կապիտալը կազմել է 19,8 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում կրճատվելով 5,1 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցությունը կազմում է շուրջ 9 միլիարդ դրամ, ինչը 5,1 տոկոսով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից:

Վարկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 455,9 միլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների չբաշխված շահույթը 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի վերջում կազմել է 5,9 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի վերջում գրանցված 4,5 միլիարդ դրամի համեմատ:

2009թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված է 27 վարկային կազմակերպություն և 55 մասնաճյուղ ($1 – 377,81 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img