Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության տնօրեն-բաժնետեր է նշանակվել է Գագիկ Գյուլբուդաղյանը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գրանթ Թորնթոն Ամիօ (Grant Thornton Amyot) ընկերության նոր տնօրեն-բաժնետեր է նշանակվել է Գագիկ Գյուլբուդաղյանը:

Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, Գյուլբուդաղյանը նոր պաշտոնում կփոխարինի Արման Փինարբասիին, ով աշխատանքի է անցել Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Ցանցի զանգացման խմբում՝ որպես ԱՊՀ տարածաշրջանի պատասխանատու: Արման Փինարբասիի նստավայր կշարունակի հանդիսանալ Գրանթ Թորնթոնի երևանյան գրասենյակը:

Փինարբասին 12 տարի տնօրինել է Գրանթ Թորնթոն Ամիօն, և այդ ժամանակահատվածում ընկերությունը նվաճել է ոլորտի առաջատար մասնագիտական ծառայություններ մատուցողի հեղինակությունը Հայաստանում և իր գործունեության աշխարհագրությունը ընդլայնել դեպի ԱՊՀ-ի մի շարք երկրներ:

«Գրանթ Թորնթոն Ամիօն առաջնորդելու հնարավորությունը ինձ համար մեծ պատիվ է: Իմ առաքելությունը կլինի պահպանել Գրանթ Թորնթոնի՝ որպես ոլորտի առաջատար հանդիսանալու ավանդույթը: Ցանկությունս է, որ Գրանթ Թորնթոն բրենդն ամբողջ աշխարհում ունենա գոհունակ հաճախորդներին սկզբունքային անձանց կողմից բարձրորակ ծառայություններ մատուցողի համբավ», – ասել է Գյուլբուդաղյանը իր նշանակման կապակցությամբ:

Արման Փինարբասին իր կողմից նշել է, որ իրեն ուրախացրել է այն փաստը, որ իրեն կփոխարինի Գյուլբուդաղյանը: Նա համոզմունք է հայտնել, որ նոր տնօրենը հիանալի աշխատանք կկատարի Գրանթ Թորնթոն Ամիօի զարգացման գործում:

Լինելով Հայաստանի խորհրդատվական կառավարման և կորպորատիվ ֆինանսների առաջատար մասնագետներից մեկը՝ Գյուլբուդաղյանը 1999 թ.-ից աշխատում էլ է Գրանթ Թորնթոնում որպես փոխնօրեն, և 2001 թ.-ին դարձել բաժնետեր:

Գրանթ Թորնթոն Ամիօում իր աշխատանքային գործունեության ընթացքում Գյուլբուդաղյանը Հայաստանում, Վրաստանում և այլ ԱՊՀ երկրներում կառավարել է մեծ թվով աուդիտորական և խորհրդատվական առաքելություններ խոշոր մասնավոր և հանրային կազմակերպությունների, պետական հաստատությունների, Համաշխարհային բանկի, Եվրոպական խորհրդի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ՄԱԿի և այլ Միջազգային ֆինանսական կառույցների կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար:

Գրանթ Թորնթոն Ամիօն Հայաստանում և Վրաստանում աուդիտի և կոնսալտինգի ոլորտում առաջատար ընկերություն է, որի աշխատակազմը ընդգրկում է ավելի քան 130 մարդ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img