Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է սոցվճարների ծավալով

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի տվյալներով՝ Արդշինինվեստբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է պետբյուջե կատարած սոցիալական վճարների ծավալով:

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկը նաև երկրորդն է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում: 2009 թ.-ի ընթացքում Արդշինինվեստբանկի կողմից պետական բյուջե կատարված սոցիալական վճարները կազմել են 328 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հարկային վճարները՝ 2,3 միլիարդ դրամ: 2009 թ.-ի գործունեության հիմնական ցուցանիշների գծով բանկը գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների հնգյակում:

Բանկը երկրորդն է ստացված զուտ շահույթի (1 935 միլիոն դրամ) և ընդհանուր կապիտալի (27 335 միլիոն դրամ) մեծություններով: Ընդհանուր ակտիվների մեծությամբ Արդշինինվեստբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ ընդհանուր պարտավորությունների մեծությամբ՝ 5-րդ տեղը:

Ինչպես նշում է Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, բանկը հաջողությամբ հաղթահարել է դժվարին 2009 թվականը: «Միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ ինչպես Հայաստանի ողջ տնտեսության, այնպես էլ բանկային համակարգի վրա: Արդշինինվեստբանկը, սոցիալական և հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմամբ, շարունակում է սատարել պետությանը՝ սոցիալական ծրագրերի իրականացման գործում», – հայտարարել է Կարամանուկյանը:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեսբանկն ունի 49 մասնաճյուղ ՀՀ-ում, 6 մասնաճյուղ` ԼՂՀ-ում և ներկայացուցչություն Փարիզում:

Բանկն արժանացել է Moody’s-ի Ba1 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության (“BFSR”) “D-” վարկանիշին:

Արդշինինվեսբանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ (1$- 376,03դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img