Հայ գործարարների կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ գործարարների 2010 թվականի կանխատեսումների լավատեսությունը փոքր-ինչ նվազել է, մասնավորապես, համապատասխան կանխատեսած ցուցանիշը նվազել է 2009 թվականի +46%-ից մինչև +32 տոկոս, նշվում է Grant Thornton International (GTI) միջազգային բիզնես-զեկույցում՝ նախապատրաստած 36 երկրի մասնավոր հատվածների 7400 ձեռնարկությունների հետազոտությունների հիման վրա։

Միաժամանակ տվյալ ցուցանիշը շատ մոտ է միջին համաշխարհային ցուցանիշին, ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած մամուլի հաղորդագրությունում։ GTI գնահատականներով, լավատեսության ամենաբարձր ցուցիչն արձանագրվել է Չիլիի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Վիետնամի և Բրազիլիայի գործարարների մոտ (գերազանցում է +70%)։ Տրամադրության ամենակտրուկ փոփոխությունը նկատվել է Հոնկոնգի գործարարների մոտ՝ 2009 թվականի -49%-ից այդ ցուցանիշը 2010 թվականին հասել է +64%։

Վարկանիշի մյուս ծայրում են եվրոպական երկրները, որոնք շարունակում են հոռետեսորեն վերաբերվել իրենց ապագային։

Մասնավորապես, Իտալիայում, Ֆինլանդիայում և Ֆրանսիայում տվյալ ցուցանիշը կազմում է +9 տոկոս։ Ավելի ցածր հորիզոնական են զբաղեցնում Հունաստանն ու Իռլանդիան՝ -23% և – 42% համապատասխանաբար։ Իսպանիան (-56%) և Ճապոնիան (-72%) պահպանել են իրենց դիրքերն աշխարհի ամենահոռետես երկրների վարկանիշում, թեև այստեղ էլ որոշակի աճ է նկատվել նախորդ տարվա համեմատ։
2009 թվականին Արտարժույթի միջազգային հիմնադրամի ՀՆԱ տվյալների համեմատ այն երկրները, որոնք կարողացան խուսափել տնտեսության անկումից (օրինակ, Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը և Վիետնամը) կամ ճգնաժամից ավելի քիչ են տուժել (Բրազիլիան, Հոնկոնգը, Կանադան և Նոր Զելանդիան), վարկանիշի վերին հատվածում են։

Զեկույցում ասվում է նաև, որ գործարարների ակնկալիքներն իրենց շրջանառությունների ավելացման առնչությամբ գնահատվում են +40%, ինչը բիզնեսի զարգացման մի շարք միտումների ամենաբարձր ցուցանիշն է։ Զեկույցի համաձայն, նկատվում է նաև շահութաբերության (+29%) և գործարանների և տեխնիկայի մասով ներդրումների ծավալների (+31%) աճ։

Ինչ վերաբերում է 2010 թվականի զբաղվածության սպասումներին, ապա եվրոպացի գործարարները ավելի հոռետես են, քան այլ երկրների գործարարները։ Մասնավորապես, Եվրոպայում արձանագրվել է -1% ցուցանիշ, մինչդեռ Ասիայում և Լատինական Ամերիկայում այն կազմում է համապատասխանաբար +33% և +42%։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img