«Կասկադ Բանկը» միացել է արագ փոխանցումների «Быстрая Почта» համակարգին

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն միացել է արագ փոխանցումների «Быстрая Почта» համակարգին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, այսուհետ բանկի հաճախորդները կարող են նշված համակարգով կատարել արագ և հուսալի փոխանցումներ ԱՄՆ դոլարով և եվրոյով: Համակարգը գործում է ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում:

Կասկադ Բանկը 2008թ-ից սկսած համագործակցում է նաև MIGOM և MONEY GRAM համակարգերի հետ: Փոխանցումներն իրականացվում են բանկի գլխամասից և ցանկացած մասնաճյուղից:

«Կասկադ Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թ.-ի մայիսի 26-ին, երբ «Կասկադ Կապիտալ Հոլդինգսը» ձեռք է բերել «Էմպորիկի-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը: Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ միկրովարկավորման ծրագրով:

Բացի այդ, 2006 թ.-ի դեկտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամը ընտրել է Կասկադ Բանկին ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 236 միլիոր դոլարի աջակցության հնգամյա ծրագրի շրջանակներում իր հաշվի սպասարկման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img