Fri, 6 March
4.1 C
Yerevan
USD: 377.59 RUB: 4.82 EUR: 438.31 GEL: 138.06 GBP: 504.01

ՀԲ-ն ՀՀ ԿԲ-ից լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակում է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հույս է հայտնել, որ Հայաստանի Կենտրոնական բանկը հավատարիմ կմնա լողացող փոխարժեքի քաղաքականություն վարելու մասին իր հայտարարությանը:

«Մենք վստահ ենք, որ երբ ՀՀ ԿԲ-ն միջամտում է արժույթի շուկայի աշխատանքին, ապա դա արվում է ոչ թե նրա վրա փոխազդելու, այլ փոխարժեքի տատանումները հարթելու համար»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարուդակիսը:

Ընդ որում Վարուդակիսն ընդգծեց համապատասխան միջոցների իրականացման անհրաժեշտությունը ինչպես արտահանվող հայկական ապրանքների մրցունակության ապահովման, այնպես էլ ներքին շուկա ներկրվող ապրանքների համար: ՀՀ ԿԲ-ն 2009 թ. մարտի 3-ին վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը:

ԿԲ մասնագետների գնահատականներով, դոլարի՝ 2009 թ.-ին միջին կշռված փոխարժեքը տատանվել է 360-380 դրամի շրջակայքում ԱՄՆ մեկ դոլարի դիմաց ($1 – 384,37 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img