ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանի տնտեսության դանդաղ վերականգնում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացը բավականին դանդաղ կընթանա, ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

«Մենք հուսով ենք, որ մոտենում ենք ճգնաժամի հաղթահարմանը, և տնտեսությունը կայունանում է: Մենք տեսնում ենք այդ միտումները, հունվարի արդյունքներով ՀՆԱ-ն փոքր-ինչ ավելացել է: Սակայն կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան, որ ադ վերականգնման համար ժամանակ է անհրաժեշտ», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարուդակիսը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2010 թ.-ի հունվարին ավելացել է 2,4 տոկոսով՝ 2009 թ.-ի հունվարի համեմատ:

Վարուդակիսի խոսքերով՝ Հայաստանում տնտեսական աճը հիմնականում ապահովվում է երկու ոլորտների՝ շինարարության և հանքարդյունաբերության հաշվին:

Նա նշեց, որ այդ ոլորտների, հատկապես շինարարության համար, շատ բարդ կլինի վերադառնալ նախկին հզորությանը, քանի որ դեռ կան կիսակառույց շենքեր, չիրացված բնակարաններ և բավականին շատ առևտրային տարածքներ:

«Քանի դեռ այդ տարածքներն ու բնակարանները չեն վաճառվել, և չի ավարտվել կիսակառույց շենքերի շինարարությունը, ես չեմ տեսնում նոր ներդրումների իրագործման հնարավորություն», – ընդգծեց նա:

ՀԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ հաջորդ տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը պետք է ավելի լավ դիվերսիֆիկացվի, քանի որ առաջընթացի համար անհրաժեշտ ուժը նա պետք է քաղի նոր ոլորտներում:

«Իսկ դրա համար ժամանակ է հարկավոր», – եզրափակեց Վարուդակիսը:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010 թ.-ին ՀՆԱ-ի աճը նախատեսված է 1,2 տոկոսի սահմաններում: Ավելի վաղ ՎԶԵԲ-ը, ԱՄՀ-ն և ՀԲ-ն 2010 թ.-ին հայկական տնտեսության աճը կանխատեսում էին 2 տոկոսի սահմաններում: 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսությունում գրանցվեց 14,4 տոկոսանոց անկում՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img