ՀՀ բանկերի վարկային ներդրումները փետրվարի վերջին աճել են 2,2%

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2010թ. փետրվարի վերջին կազմել է 722 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի հունվարի համեմատ ավելանալով 2,2 տոկոսով կամ 15,8 միլիարդ դրամով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից:

Բանկերի կողմից տարադրամով տրամադրված վարկերի ծավալը 2010 թ.-ի փետրվարին դրամային արտահայտությամբ կազմել է 373,3 միլիարդ դրամ (աճ՝ 4,3 տոկոսանով կամ 15,2 միլիարդ դրամով), իսկ դրամով վարկերի ծավալը կազմել է 348,7 միլիարդ դրամ (աճ՝ 0,2 տոկոսով կամ 586 միլիոն դրամով):

2010 թ.-ի փետրվարի վերջին երկրարաձգված վարկերի ծավալը 2010 թ.-ի հունվարի համեմատ ավելացել է 2,7 միլիարդ դրամով՝ հասնելով մինչև 27,9 միլիարդ դրամի, իսկ ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 5,1 միլիարդ դրամ՝ հունվարի համեմատ կրճատվելով 268 միլիոն դրամով:

Այսպիսով՝ Հայաստանի բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է մոտավորապես 755 միլիարդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 2,5 տոկոսով կամ 18,2 միլիարդ դրամով: (1 դոլարը 401,15 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img