ՎՏԲ-Հայաստան բանկը միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը միացել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային նախագծին, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը տրամադրում է հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին` բնակարան ձեռք բերելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախագծի համաձայն, հիփոթեքային վարկ ստանալու համար կարող են դիմել այն ընտանիքները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշները` ամուսիններից առնվազն մեկը ՀՀ 18-30 տարեկան քաղաքացի է, ամուսինների տարիքային գումարը չի գերազանցում 60 տարին, միաժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35 տարին, երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30 տարին:

Հիփոթեքային վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով տարեկան 9.5-10℅ տոկոսադրույքով, որից 2℅-ը սուբսիդավորում է պետությունը: Այսինքն, վարկառուն հիփոթեքային վարկը ձեռք է բերում 7,5-8℅-ով: Վարկի մարման ժամկետը առաքվելագույնը 20 տարի է, բնակարանի առավելագույնը գինը 16 մլն. ՀՀ դրամ, իսկ կանխավճարը` բնակարանի արժեքի 30℅-ից սկսած:

«Մենք շատ ուրախ ենք միանալ ՀՀ Կառավարության նախաձեռնությանը և աջակցել Հայաստանում բնակվող երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել սեփական բնակարան: ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ կմասնակցի նմանատիպ ծրագրերին, քանի որ մենք վստահ ենք, որ այսպիսով մենք մեր ավանդը կներդնենք երկրի տնտեսության զարգացման և բնակչության սոցիալական պայմանների բարելավման մեջ»,- ասաց ՎՏԲ բանկի տնօրինության գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը։

Ըստ նրա, ՎՏԲ-Հայաստան բանկը, որպես երկրում առաջատար բանկերից մեկը, մշտապես Հայաստանի բնակչությանը տրամադրում է հարմարավետ պայմաններով նոր ծառայությունների լայն սպեկտր:

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով ՎՏԲ-Հայաստան բանկի մոտակա մասնաճյուղ կամ զանգահարելով +(374 8000) 87-87 միասնական տեղեկատվական հեռախոսահամարով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img