ՀՀ կառավարությունը կճշտի հարկային բազան. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը մտադիր է վերանայել և ճշտել հարկային բազան, տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«2010 թվականի առաջին եռամսյակի Հայաստանի կառուցվածքային փոփոխությունը ստիպում է մեզ վերանայել հարկման բազան և նրա գնահատականները։ Ես հանձնարարական եմ տվել Ֆինանսների նախարարությանը, որպեսզի այս շաբաթվա ընթացքում ներկայացվի հարկային բազայի նոր հաշվարկներ` ելնելով նոր իրողություններից և հաշվի առնելով կառուցվածքային փոփոխությունները», – հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ ՀՆԱ-ի աճի բարձր տեմպը վատացնում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, կառավարության ծրագրավորմամբ՝ 2010 թվականին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է ավելանա 0.4 տոկոսով։

Ինչպես պարզաբանեց վարչապետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 3.5 անգամ ավելին է համախառն ներքին արդյունքի աճը, բնականաբար, հարկեր-ՀՆԱ ցուցանիշն առաջին եռամսյակում վատացել է նախորդ տարվա նույն եռամսյակի հետ համեմատ:

«Դա նշանակում է, որ հարկման բազան մենք պետք է ճշգրտենք 2010 թվականի համար: Բնականաբար, սա լավացնում է մեր մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները», – ասաց վարչապետը:

2010 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքների համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի 5,5 տոկոսանոց աճ է գրանցվել:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img