ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապրիլի 29-ին Հայաստանի Կենտրոնական բանկը տեղաբաշխել է 1 մլրդ դրամ ծավալով  պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսեր (ՊԳՄՊ)։ Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60163155 թողարկման հնգամյան պարտատոմսեր։

Հաղորդագրության համաձայն, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը կազմել է 1 մլրդ 565 մլն դրամ, որոնցից 70 մլն դրամը՝ ոչ մրցակցային։ Աճուրդին ընդհանուր առմամբ մասնակցել է 7 գործակալ։

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.9620 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.1100 տոկոս: Ավելի վաղ հայտարարված թողարկման ծավալը կազմում էր 1 մլրդ դրամ։ ($1 – 386,85 դրամ).–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img