ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի խոշորագույն բանկերի մասնատման գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Սենատը մերժել է երկրի վեց խոշորագույն բանկերի մասնատման մասին օրինագիծը: Լիբերալ դեմոկրատների առաջարկած օրինագծի օգտին քվեարկել է 33 սենատոր, դեմ՝ 61 սենատոր, հաղորդում է Ռոսբիզնեսկոնսալտինգ ընկերությունը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Փաստաթղթի կողմնակիցները նշում էին նման գործողությունների անհրաժեշտությունն այն պատճառով, որ նման «հսկաներից» գոնե մեկի  սնանկացումը կարող է ֆինանսական ճգնաժամի հանգեցնել: «Խնդիրը մեծությունը չէ, այլ կարգավորման համակարգը», – քվեարկության արդյունքները մեկնաբանել է օրինագծին դեմ քվեարկած սենատորներից մեկը: «Կանադայում նման խնդիրներ չեն ծագում, իսկ նրանց բանկերը շատ ավելի խոշոր են, քան մերը»:

Միաժամանակ սենատորները կողմ են քվեարկել բանկային հատվածի կարգավորման հարցում մի շարք լրացումներին, որոնց թվում են Դեպոզիտների ապահովագրության կորպորացիայի կողմից բանկային ավանդների ապահովագրման պայմանների փոոփոխությունը և արժեթղթերի մեքենայության հետաքննության գործում դաշնային կարգավորիչ մարմինների լիազորությունների ընդլայնումը:

Հիշեցնենք, որ ամերիկյան խոշոր բանկերի ծավալների փոքրացման մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը տարեսկզբին խիստ քննադատության ենթարկվեց ֆինանսական շուկայի առաջատար խաղացողների կողմից: Բրիտանական Barclays բանկի նախագահ Բոբ Դայմոնդը մասնավորապես նշել է, որ այդ առաջարկը դժվար թե լուծի գոյություն ունեցող տնտեսական խնդիրները: «Եթե մենք սկսենք խոսել այն մասին, որ խոշոր բանկերի գոյությունը լավ չէ, ապա դա կարող է չափազանց բացասաբար ազդել համաշխարհային առևտրի և տնտեսության վրա», – ընդգծել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահը, այլևս երբեք ամերիկացի հարկատուները չեն դառնա գերիները բանկերի, որոնք չափազանց մեծ են փլուզվելու համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img