ՀՀ բանկային համակարգում առաջին անգամ Կոնվերս բանկը ներդնում է «Ոսկե մանուկ» երկարաժամկետ կուտակային ավանդ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ Կոնվերս բանկը ներդնում է նոր` «Ոսկե մանուկ» երկարաժամկետ կուտակային ավանդ` առարկայազուրկ ոսկով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի լրատվական ծառայությունից:

Անչափահաս երեխաների անունով կուտակային ավանդն ընդունվում է ավանդատուի օրինական ներկայացուցչի կողմից՝ ներդրվող 999.9 հարգի ոսկու քանակի տվյալ օրվա գնին համարժեք ՀՀ դրամով:

Ավանդի ժամկետը 5-16 տարի է, տարեկան տոկոսադրույքը` զրո տոկոս: Ավանդատուի օրինական ներկայացուցիչը կարող է ավանդը պարբերաբար համալրել:

Ավանդի ժամկետի վերջում ավանդատուն կարող է ստանալ տարիների ընթացքում կուտակված ոսկու քանակին համարժեք գումարը` տվյալ օրվա ոսկու փոխարժեքով, կամ պատվիրել համապատասխան քաշի ոսկու ստանդարտացված ձուլակտոր:

Կոնվերս բանկը ներդրել է նաև ժամկետային ավանդների նոր տեսակներ՝ «Բարեկեցիկ ապագա» և «Թոշակ»:

«Բարեկեցիկ ապագա»  ավանդը հնարավորություն է ընձեռում կենսաթոշակային տարիքի բարեկեցության մասին հոգ տանել դեռևս երիտասարդ տարիքում: Ավանդի  նվազագույնը գումարը 50 հազ. դրամ է կամ 200 ԱՄՆ դոլար և ամսական պարբերականությամբ ավելացնել առավելագույնը 100 հազ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար:

Տվյալ ավանդն ընդունվում է տարեկան Կոնվերս բանկի հաշվարկային տոկոսադրույքով (ներկայումս 10 տոկոս) գումարած 5 տոկոս տոկոսադրույքով: Ավանդի ժամկետը բաղկացած է 2 մասից`  կուտակման՝   առնվազն 10 տարի և բաշխման, երբ ավանդատուն իր ցանկությամբ կարող է ամբողջ գումարը ստանալ միանգամից կամ սահմանել բաշխման ժամկետ և կուտակված գումարը իր նախընտրած ժամանակացույցով  ստանալ հավասարաչափ բաշխմամբ:

Ըստ հաղորդագրության՝ «Թոշակ» ավանդն ուղղված է հասուն տարիքի քաղաքացիներին, ովքեր ստանում են ամսական թոշակ և ցանկանում են մեկ տարվա ընթացքում որոշակի գումար կուտակել:

«Թոշակ» ավանդի նվազագույն գումարը 10 հազ. դրամ է, ամսական կուտակման  առավելագույն գումարն առաջին անգամ ներդրված գումարի հնգապատիկը: Ավանդի ժամկետը 1 տարի է՝ տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով: Ամիսը մեկ անգամ հաշվարկված տոկոսները հաշվեգրվում են ավանդի մնացորդի վրա կամ հաշվին` ըստ հաճախորդի ցանկության: Ավանդի ժամկետի վաղաժամկետ դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ` տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով:

Փոփոխություն է կատարվել նաև բանկում գործող «Պրոգրես» և «Կարաս» ավանդատեսակներում, մասնավորապես, նվազեցվել է դրանց ներդրվող գումարի նվազագույն շեմը. նախկինում սահմանված 100 հազ. դրամի փոխարեն սահմանվել է  30 հազ. դրամ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին  մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին և բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի ավելի քան  550 աշխատակից,  բանկի 25 մասնաճյուղերից բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

Հայաստանի բանկերը քաղաքացիներին անվճար կտրամադրեն հաշիվների մասին տեղեկանքներ

Հայաստանում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան առևտրային բանկերից անվճար ստանալ էլեկտրոնային տեղեկանքներ իրենց բանկային հաշիվների, դրանց մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ-ի պետական պարտքը  միջնաժամկետ հեռանկարում կայուն կլինի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում. S&P

Հայաստանի պետական պարտքը (բացառությամբ իրացվելի ակտիվների) միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կայուն կմնա ՀՆԱ-ի 40%-ից փոքր-ինչ բարձր մակարդակում: Այս մասին ասվում է S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ԿԲ

2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ՀՀ արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 19-ի համեմատ աճել է 0.3 կետով՝ կազմելով 365.26 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img