ԱրցախՀԷԿ-ի երկրորդ IPO-ն կլինի աշնանը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./ԱՌԿԱ/. ԱրցախՀԷԿ-ի 3-5 մլն ԱՄՆ դոլարանոց երկրորդ IPO-ն կիրականացվի 2010թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:

Ըստ նրա, միջոցները կուղղվեն փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը: «Այստեղ մեզ մոտ շատ մեծ ներուժ կա: Մենք կարող ենք էլեկտրաէներգիա արտադրել մի քանի անգամ ավելի շատ, քան սպառում ենք»,- ասաց Հարությունյանը:

Ղարաբաղում էլեկտրաէներգիայի պահանջը կազմում է 240 մլն կվտ/ժ:

Վարչապետը նշեց, որ առաջին IPO-ն ընկերությանը նոր ներդրումներ է տվել 3 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում:

«Ապրիլին բաժնետերերի ժողով է անցկացվել: Որոշում է ընդունվել 10 տոկոսի չափով շահութաբաժնի վճարման մասին: Բայց արդեն հետագայում շահութաբաժինները կլինեն 15,17,18 տոկոսի չափով: Ներդրողները գոհ են: Առաջին տարում 10 տոկոսը բավականին լավ արդյունք է»,- ասաց վարչապետը:

2009թ.-ի սկզբին «ԱրցախՀԷԿ» ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացրեց, որի արդյունքում ընկերության 862 074 բաժնետոմսերը գնվեցին 1 111 տեղական և արտասահմանյան ներդրողների կողմից: Այն միջոցները, որոնք ստացվել էին տեղաբաշխումից, ընկերությունն ուղղում է երեք ՀԷԿ-երի կառուցմանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img