Արարատբանկը պարտատոմսերով արժեկտրոնային եկամուտների 6,25 մլն դրամի վճարում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Արարատբանկն իրականացրել է բանկի պարտատոմսերի հերթական արժեկտրոնային եկամուտների վճարումը։ Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղերդեցին Արարատբանկի մամուլի ծառայությունից, այդ արժեկտրոնների վճարման համար նախատեսված ընդհանուր գումարը 6,25 մլն դրամ է կազմել։

Հաղորդագրության համաձայն, եկամտի գումարը վճարվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ ԲԲԸ-ում պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:

Տվյալ տրանշն ընդհանուր առմամբ 25 հազար պարտատոմս է ներառում՝ 10 հազարական դրամ անվանական արժեքով և տարեկան 10 տոկոս արժեկտրոնային եկամուտով։ Արժեկտրոններով վճարումը կատարվում է ամեն երեք ամիսը մեկ։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 33 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 8,3 միլիարդ դրամ, կանոնդրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 18,9 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվար–մարտ ամիսների մաքուր եկամուտը կազմել է շուրջ 304 միլիոն դրամ:

2009թ.-ի հունվարի 30-ին Արարատբանկը մտել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմի մեջ։ 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ՝ երկրի տարածքում բանկի 29 մասնաճյուղ է գործում ($1- 369,17 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img