ՀՀ հարցված քաղաքացիների կեսից ավելին ճգնաժամի երկրորդ ալիք է կանխատեսում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Ֆինանսաբանկային www.armbanks.am պորտալում իրականացված հարցման մասնակիցների կեսից ավելին կարծում է, որ Հայաստանին ճգնաժամի երկրորդ ալիք է սպասում:

Ինչպես վկայում են հարցման արդյունքները, հարցվածների 57 տոկոսը կարծում է, որ ճգնաժամի երկրորդ ալիքը անխուսափելի է Հայաստանի համար:

Ավելի լավատես է տրամադրված հարցվածների 31 տոկոսը, ըստ որոնց` ճգնաժամը նահանջում է:

Միաժամանակ հարցման մասնակիցների 12 տոկոսը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե կլինի՞, արդյոք, Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիք, թե՞ ոչ:

2010 մարտի 2-ից հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում www.armbanks.am կայքում անցկացված օն-լայն հարցմանը մասնակցել է 164 մարդ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img