ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել արծաթե հուշադրամ՝ նվիրված ջազին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել արծաթե հուշադրամ` նվիրված ջազին, «Առկա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն, 1000 դրամ անվանական արժեքով մինչև 10000 արծաթե հուշադրամ է թողարկվել։ Հուշադրամը պատրաստված է 925-անոց արծաթե հարգից՝ 38,61 մմ տրամագծով և 28,28 գրամ քաշով։

Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն ներկայացված են համապատասխանաբար հետևյալ մակագրությունները` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Դաշտի ներքևի աջում երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Դաշտի կենտրոնի ձախում շրջանագծի մոտ հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված երաժշտական գործիքներ, որոնք եզերված են գծավոր շրջանագծով:

Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է՝ «Maestoso»: Դաշտի ներքևում երկու տողով հորիզոնական անգլերեն և հայերեն մակագրված են համապատասխանաբար` «JAZZ» և «ՋԱԶ»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img