ԲՏԱ Բանկը ինտերնետ բանկինգի նոր ծառայություն է գործարկում

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ-Բանկ» ՓԲԸ-ն ինտերնետ բանկինգի նոր ծառայություն է գործարկում՝ – «BTA On-Line», «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ բազմաֆունկցիոնալ ինտերնետ բանկինգով ԲՏԱ Բանկի բոլոր հաճախորդները հնարավորություն կստանան դուրս չգալով տնից կամ գրասենյակից` անվտանգ կառավարել իրենց հաշիվներն ինտերնետի միջոցով: «BTA On-Line» համակարգը թույլ է տալիս անվտանգ օգտվել բանկային ծառայություններից աշխարհի ցանկացած կետից ցանկացած ժամանակ  ինտերնետի օգնությամբ, առանց բանկ այցելելու:

««BTA On-Line» ինտերնետ բանկինգը հաճախորդներին հնարավորությունների լայն շրջանակ է առաջարկում՝ հաշիվների փոխանցումներ (վճարային հանձնարարականների ուղարկում), անկանխիկ արտարժույթի փոխանակում, վճարումներ, քարտային հաշիվների վրա միջոցների համալրում, բանկին այլ տեղեկատվության ուղարկում, այսինքն բանկի կողմից առաջարկվող բոլոր տեսակի ծառայություններն այսուհետ հասանելի են  հեռահար կերպով», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«BTA On-Line» համակարգում կիրառվում են տեղեկատվության պաշտպանության ամենաժամանակակից սկզբունքները, որոնք անվտանգության բազմամակարդակ համակարգ են ձևավորում: Հաշվի և իրականացրած գործողությունների մասին ողջ տեղեկատվությունը պահվում է բանկային սերվերում: Հաշիվների կառավարումը, գործարքներն ու հաճախորդների ինքնության հաստատումը հասանելի է դառնում VASCO Data Security ընկերության Digipass GO3 սարքավորումների վրա հիմնված միջոցների օգնությամբ:

Սարքավորումը բացառիկ թվային գաղտաբառ է գեներացնում, որն օգտագործվում է համակարգում հաճախորդի ինքնության կամ էլեկտրոնային փաստաթղթի հաստատման համար:

ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» – ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին:

«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացչությունները աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:

ԱՌԿԱ գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմում են շուրջ 8 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 2,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 5,2 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 3,8 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 1,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցված մաքուր շահույթը կազմել է 160,5 միլիոն դրամ: (1 դոլարը 363,44 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img