Հայաստանը ԶԵԱԲ գործունեության համար երկրում բարենպաստ պայմաններ կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ Սահմանադրական դատարանը երեքշաբթի կայացած նիստի ժամանակ երկրի Հիմնական օրենքին համապատսխան ճանաչել է Հայաստանի և Զարգացման եվրասիական բանկի միջև «Հայաստանի տարածքում ԶԵԱԲ-ի գտնվելու պայմանների մասին» համաձայնագիրը։

2010թ.-ի ապրիլի 27-ին կնքված համաձայնագրի հիմնական նպատակն է ԶԵԱԲ գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելը։

Համաձայնագրով որոշվում է նաև կարգավիճակը, առավելություններն ու  արտոնությունները Հայաստանում ԶԵԱԲ ներկայացուցչության գործունեության համար։

Զարգացման եվրասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայումս ԶԵԱԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Այն ձևավորվել է մասնակից պետությունների վճարումների հաշվին՝ Ռուսաստան՝ 1 մլրդ դոլար, Ղազախստան՝ 500 մլն դոլար, Հայաստան՝ 100 հազար դոլար, Տաջիկստան՝ 500 հազար դոլար։ Բանկի կենտրոնակայանը գտնվում է Ալմաթիում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img