Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի վերապատրաստման ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./ԱՌԿԱ/. Ավելի քան 50 մարդ է մասնակցել HSBC Բանկ Հայաստանի կողմից իրականացվող ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրերին, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Չորս տարի շարունակ HSBC  Բանկ Հայաստանը ԲԿՀ ուսանողներին և տաղանդավոր շրջանավարտներին ընձեռում է կարիերայի տեղական և միջազգային զարգացման հնարավորություններ` կազմակերպելով և անցկացնելով ամառային պրակտիկայի և ապագա ղեկավարների պատրաստման ծրագրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ օրս 42 ուսանող և 9 շրջանավարտ մասնակցել են այդ ծրագրերին, ինչը թե տեղական և թե միջազգային բանկային փորձի ձեռքբերման, կարիերայի վաղ կողմնորոշման, ինչպես նաև ապագա աշխատանքի ամրագրման հուսալի հնարավորություն է ընձեռում: Ծրագրերը հաջողությամբ ավարտելուց հետո 15 պրակտիկանտներ աշխատանքի են ընդունվել և 9 ղեկավար պաշտոններ վստահվել են ղեկավարների պատրաստման ծրագրի շրջանավարտների, որոնք իրենց փորձառությունը ձեռք են բերել Միացյալ Թագավորության, Չինաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Եվրոպայի HSBC Խմբի անդամ բանկերում:

Հայաստանում բանկի նախաձեռնությունները ներառում են նաև տեղական համալսարանների հետ կապերի զարգացումը: Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պարբերաբար մասնակցում է ԲԿՀ կարիերայի կենտրոնների հետ խորհրդակցությունների:

Ինչպես հայտնեց Բաժնի ղեկավար Էլվինա Աղաջանյանը, 2009 թվականից մինչ օրս, ավելի քան 50 մլն. դրամ է ներդրել աշխատակիցների շուրջ 80%-ի վերապատրաստման և զարգացման ծրագրերում:

«Մեր աշխատակիցները մեր բիզնես հաջողության գրավականն են և մենք մշտապես զգալի ներդրումներ ենք կատարում նրանց մասնագիտական զարգացման և կարիերայի աճի ուղղությամբ, ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում, այնպես էլ ամբողջ Խմբում»,- հայտնեց նա:

Աղաջանյանը հայտնեց, որ  HSBC բանկ Հայաստանի գործընկերներից վեցը ներկայումս ղեկավար պաշտոններ են զբաղեցնում HSBC Խմբի անդամ այլ բանկերում, որոնք վերադառնալով` Հայաստանյան շուկա կբերեն իրենց միջազգային փորձը և մոտեցումները:

HSBC Խմբի 88 երկրներում և տարածաշրջաններում գործող 8,000 գրասենյակներում աշխատում է 335 հազարանոց բազմազգ աշխատուժ:

HSBC Հայաստանն ունի 360 տարբեր մասնագիտությունների, կրթության և փորձառության տեր աշխատակիցներ, որոնց միջին տարիքը 30-ն է` 40 և 60 տոկոս տղամարդ – կին հարաբերակցությամբ:

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներկ համաձայն՝ 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները 126,7 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները` 107,9 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 մլրդ դրամ, համախառն վարկային ներդրումները` 70,3 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` 101,9 մլրդ դրամ, իսկ 2010թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում զուտ եկամուտը` 1,9 մլրդ դրամ:

Ներկայումս բանկն ունի յոթ մասնաճյուղ ($1 – 370,41 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (օգոստոսի 3–9)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը սահմանում էր Կենտրոնական բանկի կողմից գործող դրամավարկային պայմանների պահպանումը, բանկային և ոչ բանկային վարկային հատվածների ցուցանիշները, ինչպես նաև կապիտալի շուկայի ակտիվությունը, պետական պարտքի վիճակը և միջազգային ֆինանսական կազմակերպություններից ֆինանսավորում ներգրավելու վերաբերյալ որոշումները

Հայաստանի բանկային համակարգի կիսամյակային շահույթն աճել է 6,8%-ով՝ հասնելով 214 մլրդ դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 214 մլրդ դրամ, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում

Մհեր Անանյանը նշանակվել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմումՄհեր Անանյանը նշանակվել է Վարչության նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար և ընդգրկվել Բանկի Վարչության կազմում

ԿԲ խորհուրդը 6–րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5%–ի սահմանում

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոն՝ 8% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ 5%

Դոլարի և եվրոյի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 4-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, օգոստոսի 3-ի համեմատ, աճել է 1.03 կետով՝ հասնելով 367.01 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img