Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը հուլիսին ավելացել է 4,7 անգամ

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում, հուլիսին հունիսի համեմատ, արժեթղթերի գործարքների ծավալի աճ է գրանցվել: NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերի գործարքների ընդհանուր ծավալը հուլիսին, հունիսի 537,3 միլիոն դրամի համեմատ, կազմել է 2,5 միլիարդ դրամ՝ ավելանալով 4,7 անգամ:

Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 365,1 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 14,6 տոկոս է կազմել: Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը շուրջ 2,1 միլիարդ դրամ կամ 85,3 տոկոս է կազմել: Հուլիսին բաժնետոմսերով գործարքները կազմել են 1,5 միլիոն դրամ կամ 0,1 տոկոս:

«ԱՌԿԱ» գործակալության՝ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի ամփոփիչ տվյալների հիման վրա արված վերլուծության համաձայն, հուլիսին բորսայի առևտրային նստաշրջաններում գործարքները կատարվել են պետական պարտատոմսերով, ինչպես նաև հինգ մասնավոր ընկերությունների բաժնետոմսերով ու կորպորատիվ պարտատոմսերով:

Հուլիսի ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով բորսային գործարքների ծավալի առաջատար է դարձել «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն: «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ընդհանուր ծավալը հուլիսին շուրջ 200 միլիոն դրամ է կազմել կամ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալի 54,8 տոկոսը:

«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ, ՀՖԲ) հիմնադրվել է 2001 թ.-ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.-ի նոյեմբերի սկզբին ֆոնդային բորսան վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի անդամ է 27 ընկերություն, ներառյալ 20 բանկ:

Հուլիսի 31-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գրանցվել և ցուցակում են անցել 12 ակցիաներ և 7 կորպորատիվ պարտատոմսեր, իսկ ֆոնդային բորսայի կապիտալիզացումը 52,5 մլրդ դրամ է կազմել: ($1 – 365,24 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տոկենացումը ներառվել է թվային ակտիվների վերաբերյալ ՀՀ ԿԲ ռազմավարության առաջնահերթությունների թվում

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե արդյոք կարգավորողը դիտարկում է տոկենացման մասին օրենքի մշակման հնարավորությունը

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img