ՀՀ կառավարությունը ԿԲ-ին 18 մլն եվրոյի երաշխիք է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հանրապետության Կենտրոնական բանկին 18 մլն եվրոյի երաշխիք է տրամադրել  KfW-ի «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի շրջանակներում։

Ինչպես տեղեկացրեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, երաշխիքի տրամադրումն անմիջականորեն նախատեսվում է Կենտրոնական բանկի և KfW գերմանական բանկի միջև 2010 թվականի մայիսի 3-ին ստորագրած պայմանագրով։

Կողմերի միջև առկա պայմանագրով՝ KfW գերմանական բանկը Գերմանիայի կառավարության հետ համատեղ Հայաստանի Կենտրոնական բանկին 18 մլն եվրոյի վարկային միջոցներ և 1,5 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի «Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։

Առաջին փուլի շրջանակներում 2,9 մլրդ դրամի արդեն 14 վարկ է տրամադրվել, որոնցից ութը՝ նոր կառուցվող ՀԷԿ-երին, իսկ վեցը՝ գործող ՀԷԿ-երին։

«Աջակցություն վերականգնվող էներգետիկային» ծրագիրը, որով հայկական կողմին 6 մլն եվրոյի վարկային միջոցներ և 1,5 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրվել, ստորագրվել է 2004 թվականի նոյեմբերին։

Տվյալ ծրագրով գործընկերներ են հայկական վեց բանկեր՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն, «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, «Կոնվերսբանկ», «Արմսվիսբանկ» և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ները։

Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից:

Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը:

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 1995թ.-ից KfW գերմանական բանկի կողմից Հայաստանին մոտ 400 մլն եվրո ներդրումային ռեսուրս է հատկացվել։ Դրանցից 230 մլն եվրոն տրամադրվել է, իսկ դրանցից մոտ 150 մլն եվրոն փաստացի ներդրված է։

Հատկացված 400 մլն եվրոյից 325 մլն եվրոն ծախսվում է միջկառավարական ֆինանսական համագործակցության վրա, իսկ 75 մլն եվրոն՝ առանց պետական մասկացության և երաշխավորման ուղղակիորեն տրամադրվել է կոնկրետ ընկերություններին։

Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 2009-2010թթ.-ին KfW գերմանական զարգացման բանկի կողմից Հայաստանին կտրամադրվի 110 մլն եվրո։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img