Ռայֆֆայզենբանկ Ավստրիան ՎՏԲ-Հայաստան Բանկի համար 3 մլն. եվրոյի չափով սահմանաչափ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկարատև համագործակցության արդյունքում Ռայֆֆայզենբանկ Ավստրիան սահմանեց սահմանաչափ 3 մլն. եվրոյի չափով ՎՏԲ-Հայաստան Բանկի համար փաստաթղթային գործառնությունները իրականացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՎՏԲ-Հայաստան բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տրամադրված սահմանաչափի շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստացավ լրացուցիչ հնարավորություն առանց դրամական միջոցների դեպոնացման իրականացնել փաստաղթային գործառնություններ մինչև 180 օր ժամկետով:

«Այդպիսով եվրոպական շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի մասով իր արտաքին տնտեսական գործարքների հաճախորդ-մասնակիցներին կտրամադրի ակկրեդիտիվներ և երաշխիքներ առավել շահավետ պայմաններով», – նշվում է տեղեկատվության մեջ:

«Մենք տրամադրում ենք մեր հաճախորդներին բոլոր անհրաժեշտ պայմանները բիզնեսի հաջող զարգացման համար` ներմուծման և արտահանման ակրեդիտիվներ, բանկային երաշխիքներ, առևտրային ֆինանսավորում: Մեր Բանկը բացում է բոլոր տեսակի ետչկանչվող ակրեդիտիվներ` ի օգուտ արտասահմանյան շահառուների», – ասել է ՎՏԲ-Հայաստանի բանկի տնօրինության անդամ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Մերի Մամիկոնյանը:

Նրա խոսքերով՝ արտաքին տնտեսական գործարքների մասնակիցների շահերի պահպանումը հաճախ կախված է պայմանագրերով նախատեսված հաշվարկների ձևի ճիշտ ընտրությունից:

«Հատկապես ակրեդիտիվն է ավանդաբար թույլ տալիս նվազագույնին հասցնել առևտրային ռիսկը և հանդիսանում է հաշվարկի առավել պաշտպանված ձև ինչպես ներկրողի, այնպես էլ արտահանողի համար: Ընդ որում մենք լայնորեն կիրառում ենք Միջազգային Առևտրային Պալատի (ՄԱՊ) անդամ հանդիսացող ՎՏԲ բանկային խմբի հնարավորությունները: Ռայֆֆայզենբանկ Ավստրիայի սույն սահմանաչափը ընդգծում է ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ ցուցաբերած վստահությունը և կօգնի մեզ տրամադրել մեր հաճախորդներին ակրեդիտիվներ և երաշխիքներ շահավետ պայմաններով», – ասել է Մամիկոնյանը:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

«ՎՏԲ-Հայաստան բանկն» ավանդաբար մտնում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում՝ մի շարք ցուցանիշներով։ Ներկայում բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img