Հայաստանը 2011թ.-ին կայուն տնտեսական զարգացման փուլ կթևակոխի

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2011թ.-ին կհաղթահարի տնտեսական ճգնաժամի հետևանքներն ու կթևակոխի կայուն տնտեսական զարգացման փուլ, կարծում է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«2010թ.-ի պետբյուջեով տնտեսական աճը նախատեսված է եղել 1,2 տոկոսի սահմանում, սակայն մենք հուսով ենք, որ տարվա արդյունքում մենք զգալիորեն կգերազանցենք այդ ցուցանիշը: 2011թ.-ի պետբյուջեի նախագծով, որն արդեն քննարկվում է ՀՀ ԱԺ-ում, ՀՆԱ-ի աճը նախատեսված է 4,6 տոկոսի սահմանում, այսինքն մենք արդեն մոտենում ենք ճգնաժամից առաջ եղած տնտեսական աճի մակարդակին», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահը:

Նրա խոսքերով՝ կարևոր է նաև այն փաստը, որ 2010թ.-ի առաջին ութ ամսվա ընթացքում արդյունաբերության աճը կազմել է 10 տոկոս, իսկ տարվա արդյունքում այդ ցուցանիշը մոտավորապես կկազմի 6.6 տոկոս:

«Հայաստանի 2010թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2009թ.-ի դեկտեմբերի 10-ին: Պետբյուջեի եկամտաբեր մասը կազմում է 742 միլիարդ դրամ, ծախսերը՝ 935,5 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 193,4 միլիարդ դրամ: Հայաստանի 2010թ.-ի պետբյուջեով տնտեսական աճը նախատեսված է 1,2 տոկոսի սահմանում: (1 դոլարը 360,76 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img