Հայաստանում ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրավճարների չափը կկազմի տարեկան 19-106 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավտոպատասխանատվության պարտադիր ապահովագրման ապահովագրավճարների վերջնական չափը կազմում է տարեկան 19-106 հազար դրամ, ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

ՀՀ ԿԲ խորհուրդը ուրբաթ գրանցել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաստատված ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) սակագները:

Ինչպես ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Գաբրիելյանը, 106 հազար դրամ առավելագույն ապահովագրավճարն ամենակուտակայինն է, այն կկիրառվի միայն գերհզոր, ավելի քան 231 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունեցող մեքենաների նկատմամբ այն պայմանով, որ այդ մեքենայի վարորդները մշտապես փոխվում են և նրանց անհնար է նույնականացնել, նրանցից մեկը երիտասարդ ու անփորձ է, իսկ մեքենան օգտավործվում է որպես տաքսի:

Խոսելով ամենատիպիկ դեպքի մասին՝ նա նշեց, որ խորհրդային կամ ռուսական արտադրության մեքենայի համար, որի վարորդը 23 տարեկանից բարձր է և նրա վարորդական փորձը գերազանցում է երեք տարին, ապահովագրավճարը կկազմի տարեկան 32 հազար դրամ:

«Ավելի «թեթև» մեքենաների («Զապորոժեց, «Օկա», «Մոսկվիչ» մակնիշի հին թողարկումները, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի «Ժիգուլի» մոդելները) դեպքում, որոնց շարժիչների հզորությունը չի գերազանցում 80 ձիաուժը, տարեկան ապահովագրավճարի չափը կկազմի 25 հազար դրամ», – ասաց նա:

Միաժամանակ Գաբրիելյանն ավելացրեց, որ այս սակագինը տարածվում է նաև 23 տարեկանից բարձր և երեք տարվա վարորդական փորձ ունեցող վարորդների վրա:

«Նմանատիպ պայմաններում եթե վարորդների թիվը սահմանափակ չէ, ապա ապահովագրավճարը կկազմի 41 հազար դրամ», – պարզաբանեց նա:

ԿԲ փոխնախագահը նշեց նաև, որ Խորհուրդը որոշել է հաշվի առնել ութ ռիսկային գործակիցներից չորսը, քանի որ այսօրվա դրությամբ մնացածների կիրառման համար չկան ստույգ տվյալներ:

Այսպիսով, նրա խոսքերով՝ ԱՊՊԱ-ի սակագների հաշվարկի համար հաշվի են առնվում օրենքով նախատեսված հետևյալ գործոնները՝ տրանսպորտային միջոցի (ՏՄ) տեսակը, ՏՄ-ի օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու վարորդական փորձը (ՏՄ-ի ապահովագրվող և ապահովագրող), ինչպես նաև ՏՄ-ի շարժիչի հզորությունը:

«Հաշվարկելիս հաշվի չի առնվի ՏՄ-ի շահագործման հիմնական տեղը, ՏՄ-ի շահագործման տարեկան ինտենսիվությունը, ինչպես նաև ապահովագրվողի առողջական վիճակի հետ կապված գործոնը», – ասաց Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ ապագայում այս գործոնները ևս հաշվի կառնվեն:

ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի մայիսի 18-ի նիստի ժամանակ ընդունել է «Ավտոտրանսպորտային միջոցների շահագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որի նպատակն է ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով տուժածներին պատշաճ փոխհատուցման վճարման ապահովումը, ինչպես նաև տուժածների շահերի պաշտպանությունը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2011 թ.-ի հունվարի 1-ից:

Հայաստանում ԱՊՊԱ-ի պոլիսները կսկսեն վաճառվել 2010 թ.-ի հոկտեմբերի 18-ից: (1 դոլարը 361,17 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img