«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի անցկացման մրցույթ է հայտարարում

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ բանկի 2010 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:

Ինչպես «Առկա» գործակալությանն են հայտնում բանկի մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող և ԲՏԱ խմբում աուդիտ իրականացրած աուդիտորական ընկերությանը):

Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը՝  աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից), աուդիտի անցկացման ժամկետները` առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը, աուդիտի իրականացման ընդհանուր գինը` ներառյալ հարկերը և այլ ծախսերը, պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը տրամադրել բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ քան 2011 թվականի  ապրիլի 10-ը:

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն բանկին ոչ ուշ քան 2010 թվականի նոյեմբերի 11-ը, ժամը 15:00, երկու կնքված ծրարներով:

Մրցույթին մասնակցելու, ինչպես նաև լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել  «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ին` Նալբանդյան 48/1 հասցեով:

Մրցութային առաջարկները կքննարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից և մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև ս/թ նոյեմբերի 30-ը:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին:

«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img