Կոնվերսբանկը նոր մասնաճյուղեր կբացի Կապանում

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ուրբաթ Սյունիքի մարզի Կապան քաղաքում կբացի  «ՓոստԲանկ Կապան 01» և «Կապան» մասնաճյուղերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«ՓոստԲանկ Կապան 01»-ը ֆիզիկական անձանց մատուցելու է փոստբանկային ծառայություններ, իսկ «Կապան» մասնաճյուղը իրավաբանական և ֆիզիկական անձանց կմատուցի «Կոնվերս բանկի»կողմից մատուցվող բանկային ողջ փաթեթը:

Հաղորդագրության համաձայն, մասնաճյուղի հանդիսավոր բացմանը իր ներկայությամբ պատվելու են  հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և այլ պաշտոնատար անձինք:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 80 միլիարդ դրամ, պարտավորությունները` 67,4 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը 12,6 միլիարդ դրամ է, վարկային ներդրումները` շուրջ 46 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 57,3 միլիարդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր եկամուտը` 624,3 միլիոն դրամ:

Կոնվերս բանկը Հայաստանի 13 քաղաներում այժմ ունի 25 մասնաճյուղ և շուրջ 554 աշխատակից:

«Կոնվերսբանկ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում կմատուցվեն հետևյալ ծառայությունները՝ խնայողական և կուտակային ավանդների բացում, արտարժույթի փոխանակում, կանխիկ գործարքներ, փոխանցումներ, դեբիտորական պլաստիկ քարտերի տրամադրում և սպասարկում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img