Հայաստանի իշխանություններն աշխատում են գնաճի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի իշխանություններն աշխատում են գնաճի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ, շաբաթ օրը Ախուրյանում գտնվող շաքարի նոր գործարան այցելելությունից հետո լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ գնաճի հետ կապված հարցը շատ արդիական է, քանի որ գյուղատնտեսական մթերքի շուկայում և, ընդհանրապես, մթերային բոլոր կետերում ամենատարածված խոսակցությունը հենց այն է, որ ամեն ինչը շատ թանկ: «Իհարկե, այդպես է, և այդ մտահոգությունը մենք էլ ունենք», – մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում գնաճը սեպտեմբերին, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 4,7 տոկոս: Միաժամանակ սեպտեմբերին, 2009 թ.-ի սեպտեմբերի համեմատ, այն կազմել է 8,6 տոկոս, հունվարի-սեպտեմբերին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այն կազմել է 7,8 տոկոս:

«Տվյալ պարագայում, ես չեմ էլ փորձի այս գործընթացը կապել համաշխարհային գների հետ, չեմ փորձի կապել եղանակային պայմանների հետ, որովհետև ինչքան էլ պատճառները լինեն հստակ, միևնույն է, թանկացումը միշտ էլ վատ երևույթ է, և այդ երևույթի դեմ մեր պայքարը պետք է էլ ավելի ուժեղանա…», – ասել է ՀՀ նախագահը:

«Մյուս կողմից էլ ես չեմ կարող խոստանալ, որ հաջորդ տարում պետական բյուջեով մենք նախատեսում ենք աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացում, և որ հենց սկսենք նոր տարին, ամեն ինչ շատ հարթ է լինելու: Թեև նոր բյուջեն նախատեսում է զինծառայողների աշխատավարձի 10 տոկոսանոց աճ (գիտեք, նախատեսվում է մշակույթի աշխատողների, ուսուցիչների աշխատավարձի, թոշակների աճ և այլն), միևնույն է, այս խնդիրը դեռևս տևական ժամանակ Հայաստանում լինելու է», – ասել է ՀՀ նախագահը:

«Միակ ելքն այն է, որպեսզի ոչ միայն Ախուրյանում, այլ մեր հանրապետության ողջ տարածքում, ահա այսպիսի գործարաններ կառուցվեն, որպեսզի կայուն և բարձր վարձատրվող աշխատանք լինի: Իսկ եթե աշխատանք լինի, մեր մարդիկ աշխատելով, նման գնաճերի պրոբլեմը, վստահաբար, կլուծեն», – ասել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս մեծ հեղափոխություններ այս ոլորտում չարժե սպասել:

«Բայց, միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք հարցի սրությունը և պրոբլեմի լուծման ուղղությամբ, իրոք, լուրջ աշխատանք ենք կատարում», – նշել է Սարգսյանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img