ՀՀ բանկերի տրամադրած վարկերի ծավալը III եռամսյակում ավելացել է 7,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը, այդ թվում նաև դեպոզիտները, ֆակտորինգն ու լիզինգը, սեպտեմբերի վերջին կազմել է 860,7 միլիարդ դրամ՝ երրորդ եռամսյակում ավելանալով 60 միլիարդ դրամով կամ 7,5 տոկոսով: Այս մասին նշվում ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի  2010 թ.-ի երրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

Միաժամանակ այս ժամանակահատվածում վարկավորման ծավալների աճի զգալի տեմպ է գրանցվել ֆինանսական հատվածի վարկավորման ոլորտում՝ 22,1 տոկոսով կամ 10 միլիարդ դրամից մինչև 55,1 միլիարդ դրամ, տրանսպորտի և կապի վարկավորման ոլորտում՝ 17,3 տոկոսով (3,8 մլրդ դրամով) մինչև 26 մլրդ դրամ, արդյունաբերության ոլորտում՝ 14,3 տոկոսով (21,7 մլրդ դրամով) մինչև 173,7 մլրդ դրամ և շինարարության ոլորտում՝ 11,1 տոկոսով կամ 6,5 միլիարդ դրամից մինչև 65,3 միլիարդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ բնագավառների վարկավորումն ավելացել է 3,5 տոկոսով մինչև 148,9 միլիարդ դրամ, գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի ծավալներն ավելացել են 2,7 տոկոսով մինչև 50 միլիարդ դրամ: Միաժամանակ գրանցվել է նաև հիփոթեքային վարկերի ծավալների 2,1 տոկոսի կամ 1,7 միլիարդ դրամի աճ՝ հասնելով 85,2  միլիարդ դրամի:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 0,7 տոկոսով կամ մինչև 82,3 միլիարդ դրամով աճել է Հայաստանի այլ ճյուղերի վարկավորման ծավալը:

Վարկավորման կառուցվածքում ընդհանուր վարկավորման պորտֆելում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է հասնում առևտրի վարկավորմանը՝ 20.23 տոկոս, արդյունաբերությանը՝ 20,18 տոկոս, սպառողական վարկերին՝ 17,3 տոկոս և  հիփոթեքային վարկերին՝ 9,9 տոկոս:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 400 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img