Հայաստանը 2010 թվականը կավարտի մինչև 4 տոկոս տնտեսական աճով. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2010 թվականը կավարտի 3,8-4 տոկոս տնտեսական աճով, ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2010 թ.-ին նախատեսված է 1,2 տոկոսի սահմաններում:

«Չնայած նրան, որ Հայաստանի 2011 թ.-ի պետբյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշը նախատեսված է 4,6 տոկոսի սահմաններում, ես համոզված եմ, որ հաջորդ տարի աճն ավելի բարձր կլինի», – հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Այվազյանը:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա նշեց, որ հիմնական ոլորտները, որոնք ավանդաբար ապահովել են տնտեսական աճը 2001-2008 թթ.-ին, շինարարությունն է, սպառման ոլորտը, գյուղատնտեսությունը և արտադրությունը:

«Մեր առջև այսօր ծառացած է ողջ տնտեսական կառուցվածքի դիվերսիֆիկացման լրջագույն խնդիրը, մասնավորապես՝ 2010 թ.-ին տնտեսական աճը կարող էր ավելի զգալի լինել, եթե գյուղատնտեսության ոլորտում լուրջ անկում չարձանագրվեր, որը պայմանավորված էր նաև եղանակային պայմաններով», – ասաց նա:

ՀՆԱ-ի ցուցանիշի աճի վրա դրական ազդեցություն ունեցող բնագավառների թվում Այվազյանը նշեց ծառայությունների ոլորտը, հանքարդյունաբերական հատվածը:

«Համոզված եմ, որ հանքարդյունաբերական ոլորտում կտրուկ աճ կլինի, քանի որ այսօր համաշխարհային շուկաներում գրանցված մետաղների գների աճը այդ ոլորտում արվող ներդրումների ծավալ կապահովի», – ասաց նա:

Պատգամավորը նաև նշեց, որ կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթ ոլորտ է համարել ալմաստի վերամշակման բնագավառը, ոսկերչական գործը, բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտը, վերամշակող արդյունաբերությունը:

«Երկրի առջև այսօր ծառացած կարևորագույն խնդիրներից է արտահանմանը միտված տնտեսության ձևավորումը», – ավելացրեց նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img