ՀՀ բանկերի պարտավորություններն ավելացել են 6,05%

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն  պարտավորությունները սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 1 134,6 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 64,7 մլրդ դրամով կամ 6,05 տոկոսով (եռամսյակի սկզբից 6,4 տոկոսի աճ)։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ համախառն  պարտավորությունների ծավալով առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 134,6 մլրդ դրամ ցուցանիշով, որը երրորդ եռամսյակի արդյունքում ավելացել է 0,12 տոկոսով: ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններում տվյալ բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 11,87 տոկոսը:

Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝  121,3 մլրդ դրամով (բանկային համակարգի համախառն պարտավորությունների 10,69%), այնուհետև HSBC Հայաստան բանկն է՝ 104,8 մլրդ դրամով (9,24 տոկոս մասնաբաժին), Հայբիզնեսբանկը՝ 99,8 մլրդ դրամով  (8,79%) և Յունիբանկը՝ 93,3 մլրդ դրամ (8,22%)։ Բանկային համակարգի բոլոր պարտավորությունների ավելի քան կեսը՝ 48,81%, կենտրոնացված է այս բանկերում՝ տվյալ ցուցանիշով առաջատարներում:

Միաժամանակ պարտավորությունների աճի ցուցանիշով առաջատարների եռյակում է Մելլաթ բանկը, փոփոխությունը երրորդ եռամսյակի ընթացքում կազմել են 62,67 տոկոս՝ մինչև 20,4 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ 33,2 տոկոս՝ մինչև 121,3 մլրդ դրամ և Հայէկոնոմբանկը՝ 23,33 տոկոս՝ մինչև 45,3 մլրդ դրամ։

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևատրային բանկ՝ 399 մասնաճյուղով: –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img