Fri, 20 February
2.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

ՎԶԵԲ-ը Հայաստանում նախաձեռնել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում նախաձեռնել է «Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամ» (ArmSEFF) ծրագիրը, որն օժանդակություն կցուցաբերի երկրի մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունից։

ՎԶԵԲ-ն  ArmSEFF-ի շրջանակներոյմ 20 մլն ԱՄՆ դոլլարի վարկային գիծ  է տրամադրում Հայաստանյան բանկերին`  արդյունաբերական ձեռնարկություններին  փոխանցելու նպատակով։

2007թ.-ի հուլիսին  ՎԶԵԲ-ը հիմնադրեց Էներգաարդյունավետության կովկասյան ծրագիրը (CEEP), որը կովկասյան տարածաշրջանում արդյունաբերական, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման և բնակելի ոլորտներում վերջնական սպառողներին ուղղված  էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկական նախագծերին հատկացվող վարկային հիմնադրամ է:

Նախատեսված է, որ այդ վարկային գիծը կընդլայնվի ևս 5 մլն ԱՄՆ դոլլարով կոմունալ շինությունների ոլորտում էներգաարդյունավետության նախագծերի ֆինանսավորման համար:

ArmSEFF-ի նպատակն է բարելավել էներգաարդյունավետությունը արդյունաբերական ոլորտում և էներգիայի արտադրությունը վերականգնվող էներգիայի աղբյուրներից (օր.` հողմային, հիդրո, արևային, կենսազանգվածային և երկրաջերմային):

ArmSEFF-ը Հայաստանի առևտրային բանկերին հնարավորություն է տալիս բավարարելու էներգաարդյունավետությանն ուղղված փոխառությունների աճող պահանջարկը, և հասանելի դարձնելու այս հատուկ ուղղվածության միջոցները ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելու պայմաններում:

Արդյունաբերական ընկերությունները, առևտրային ձեռնարկությունները և մասնավոր տնտեսությունները, որոնք կցանկանան ներդրում կատարել էներգաարդյունավետության կամ վերականգնվող էներգետիկական նախագծերում, հնարավորություն կունենան  աջակցության համար դիմելու հաջորդ տարիների ընթացքում:

ArmSEFF-ի շրջանակներում դեռևս ընդգրկված չէ բնակելի ոլորտի ֆինանսավորվումը:

ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգի խոսքերով, ընկերությունները պետք է դիտարկեն էներգախնայողության նախագծերը ոչ միայն դրամային տնտեսման տեսանկյունից, այլ նաև դրանց մրցունակության ներուժի բարձրացման տեսանկյունից միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։

 «Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում էներգիայի պահանջարկը տատանվել է, մինչդեռ էներգետիկ հատվածում կատարվող ներդրումները շատ կարևոր են ինչպես մատակարարումների, այնպես էլ ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործման համատեքստում»,- ասաց նա։

ՎԶԵԲ-ը Հայաստանի տեղական բանկերին կտրամադրի փոխառություններ, որոնք կփոխանցվեն ArmSEFF–ի նախընտրած համապատասխան պատվիրատուներին:

Վարկային գիծը կհամալրվի տեխնիկական աջակցությամբ, որը կտրամադրվի միջազգային և տեղական փորձագետների կողմից, ովքեր կվերանայեն ներդրումային առաջարկները, կանցկացնեն էներգետիկական աուդիտներ և կաջակցեն ընկերություններին խնայել գումարներ ArmSEFF–ի շնորհիվ: Տեխնիկական աջակցության տրամադրումը ընկերություններին անվճար է. այն  ֆինանսավորում է Ավստրիայի Հանրապետությունը:

Այս տարվա հոկտեմբերին «Անելիք» բանկն առաջինն էր Հայաստանում, որը միացավ ArmSEFF–ին և ստացավ 3 մլն ԱՄՆ դոլլար փոխառություն (մոտ 1 մլրդ հայկական դրամ)` համապատասխան ենթավարկառուներին փոխանցելու նպատակով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img