ՎՏԲ-Հայաստան Բանկի մաքուր շահույթը 2010թ.-ի ինն ամիսների ընթացքում 3,2 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի մաքուր շահույթը 2010 թվականի ինն ամիսների ընթացքում կազմել է 3,2 մլրդ դրամ, այս ցուցանիշով բանկն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում։

Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց գլխավոր տնօրեն, ՎՏԲ Հայաստանի Բանկի տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը, ինն ամիսների գործունեության ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարել է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելացրել է ֆիզիկական անձանց վարկային և դեպոզիտային պորտֆելները և ևս մեկ անգամ հաստատել աճի տեմպերով առաջատարի դիրքը Հայաստանի շուկայում։

«Մեր նպատակը ըստ բիզնես ցուցանիշների Հայաստանի բանկերի առաջին եռյակում սեփական դիրքերն ամրապնդելն ու բիզնես ռազմավարության հաստատված ծրագրի ամբողջական իրագործումն է»,- ասաց նա։

Ըստ նրա, ֆիզիկական անձանց միջոցները 9 ամիսների ընթացքում ավելացել են 38,3 տոկոսով տարեսկզբի համեմատ՝ հասնելով 31,3 մլրդ դրամի։

«Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն աճել է 23,8 տոկոսով՝ կազմելով 29,5 մլն դրամ»,- պարզաբանեց նա։

Գլխավոր տնօրենը նշեց նաև, որ հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալը կազմել է 51 մլրդ դրամ, հիմնական գործունեությունից ստացված եկամուտը՝ 7,6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 43,3 տոկոսով։

«Կապիտալի և ակտիվների շահութաբերության գործակիցները կազմել են համապատասխանաբար 16,1 տոկոս և 3,7 տոկոս»,- ասաց նա։

Օվսյաննիկովը նշեց, որ 2010 թվականին բանկն իր ծառայություններն է մատուցել մոտ 236 հազար ֆիզիկական և ավելի քան 5 հազար իրավաբանական անձանց՝ փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին։

Նա հայտնեց նաև, որ բանկի կողմից թողարկած վճարային քարտերի թիվը 2010 թվականի սկզբից աճել է 39 տոկոսով և կազմում է 88 հազար հատ։

Գլխավոր տնօրենն ասաց, որ 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկոմատների ցանցը կազմել է 58, իսկ POS-տերմինալների թիվը գրեթե կրկնապատկվել է մինչև 382 հատ։

Ըստ նրա, ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում ՎՏԲ Հայաստան Բանկը որոշում է ընդունել ֆիզիկական անձանց վարկավորման ակտիվ գործընթացի վերսկսման մասին։

«Բանկի հաճախորդներն արդեն այսօր հնարավորություն ունեն ստանալու բոլոր տեսակի վարկեր, այդ թվում, ավտոմեքենայի, անշարժ գույքի գնման, վերանորոգման և սպառողական այլ կարիքների համար»,- ասաց նա, հավելելով, որ բանկն առաջարկում է իր նոր պրոդուկտը՝ կրեդիտ քարտեր մարման արտոնյալ ժամկետով։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ, որոնցից 59-ը վերանորոգված են:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ -ի 1.1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր...

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img