Հայկական դրամը կշարունակի ամրապնդվել դոլարի նկատմամբ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև տարեվերջ հայկական դրամը կշարունակի ամրապնդվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, կանխատեսում է FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը։

«Մենք վաղուց ենք զբաղվում դրամի վարքագծի վերլուծությամբ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոկտեմբերին դրամի փոխարժեքը դոլարի դիմաց 359,6 դրամ է կազմել։ Մենք մինչև տարեվերջ դոլարի նկատմամբ դրամի ամրապնդում ենք կանխատեսում՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 353-350 դրամ»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան ասաց Վերդյանը։

Նոյեմբերի 10-24-ը հայկական դրամը 3,62 կետով կամ 1 տոկոսով (365,29-ից մինչև 361,67 դրամ) արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Ամռան սկզբից հայկական դրամի հանդեպ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն ցածր նիշը նոյեմբերի 1-ին է գրանցվել, երբ փոխարժեքը 357,98 դրամի նիշում է հաստատվել՝ մեկ ամերիկյան դոլարի դիմաց, իսկ առավելագույն բարձրը՝ հունիսի 1-ին (մեկ դոլարի դիմաց 377,97 դրամ)։ Այսօրվա դրությամբ փոխարժեքը 361,67 դրամ է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։

Ըստ Վերդյանի՝ դրամի ամրապնդմանը նաև կնպաստի տարեվերջին արտասահմանյան արժույթի հոսքը Հայաստան։ Վերլուծաբանը կանխատեսում է, որ մյուս տարի դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 360-363 դրամ կկազմի։

«Մենք կարծում ենք, որ դա բավականին հարմար ցուցանիշ է ՀՀ տնտեսության համար։ Մենք կարող ենք նաև փաստել, որ փոխանակման փոխարժեքը կնպաստի Հայաստանի ՀՆԱ աճին։ Կարծում եմ, որ մինչև 2011թ. մեկ ԱՄՆ դոլարի դիմաց փոխարժեքը կհասնի 362 դրամի։

FOREX CLUB-ի վերլուծական բաժնի պետ Անդրեյ Դիրգինը կարծում է, որ նաև կշարունակվի եվրո-դոլար փոխարժեքի աճի միտումը։ Ինչպես հիշեցրեց նա, ներկայումս ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը զբաղվում է պետական պարտքի հետգնմամբ, այդ կերպ դրամայնացնելով պետական պարտքը։

Ըստ Դիրգինի՝ նման գործողությունները դոլարի փոխարժեքի նվազեցման են հանգեցնում՝ դրան լրացուցիչ մրցակցային առավելություններ տալով։ Ըստ փորձագետի՝ նման միտումներն ու եվրոյի աճը դոլարի նկատմամբ կշարունակվեն՝ հաշվի առնելով, որ դրանում ԱՄՆ կառավարությունն է շահագրգռված։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img