HSBC Բանկ Հայաստանը և «Կասկադ Ինշուրանս» ընկերությունն ապահովագրական պոլիսների համատեղ վաճառք կսկսեն

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը «Կասկադ Ինշուրանս» ընկերության հետ սկսել է ապահովագրական պոլիսների համատեղ վաճառքը: Բանկի և ապահովագրական ընկերության միջև ռազմավարական գործընկերության մասին համապատասխան պայմանագիրը հաստատվել է ՀՀ ԿԲ-ի կողմից, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր-գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

«Ռազմավարական գործընկերության շրջանակներում մեր բանկն իր մասնաճյուղերում կսկսի վաճառել ապահովագրական պոլիսներ: Մենք իրականացնելու ենք անշարժ գույքի, ավտոմեքենաների  ապահովագրում, այդ թվում նաև՝ ԿԱՍԿՈ և ԱՊՊԱ, ինչպես նաև դժբախտ պատահարների ապահովագրում, տուրիստական և բժշկական ապահովագրում», – ասաց Քլիֆորդը:

Նրա խոսքերով՝ այս ամենի արդյունքում բանկի հաճախորդներին մեկ վայրում կտրամադրվեն և ապահովագրական, և բանկային ծառայություններ՝ ստեղծելով նրանց համար լրացուցիչ հարմարություններ:

Բանկի ղեկավարը նաև նշեց, որ ևս մեկ կարևոր հանգամանք է, որ «մենք պատրաստվում ենք առաջարկել մրցունակ սակագներ և ծառայությունների բարձր որակ»:

«Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գառնիկ Տոնոյանն իր հերթին ընդգծեց, որ նման համագործակցությունն առաջինն է Հայաստանում:

«Մեր կարծիքով՝ բանկային և ապահովագրական համակարգերի միջև նման սերտ համագործակցությունը թույլ կտա նոր մակարդակի վրա բարձրացնել ֆինանսական ծառայությունների որակը», – ավելացրեց նա:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

«Կասկադ Ինշուրանս» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թ.-ի հոկտեմբերի 13-ին: Այժմ ապահովագրական ընկերության բաժնետերերն են «Կասկադ Ինշուրանս Հոլդինգ» ՓԲԸ-ն՝ 65 տոկոս մասնաբաժնով և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, որին պատկանում է բաժնետոմսերի 35 տոկոսը: Ընկերության կանոնադրական կապիտալը 1,2 միլիարդ դրամ է: (1 դոլարը 358,73 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img