Կոնվերսի քարտապանների համար մեկնարկել է VISA Luxury Hotel Collection ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի  կողմից թողարկված VISA Platinum պրեմիում դասի քարտերի համար նոյեմբերից մեկնարկել է Visa Luxury Hotel Collection ծրագիրը, որը VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հեղինակային ծրագիրն է:

Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակներում  VISA Platinum պրեմիում դասի քարտապաններին կընձեռվի բացառիկ հնարավորություն օգտվելու աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից հատուկ պայմաններով և մի շարք առավելություններով:

Visa Luxury Hotel Collection ծրագիրը ներկայացնում է բարձրակարգ, շքեղ հյուրանոցների ընտրանի, որի ցանկը վերանայվում և թարմացվում է յուրաքանչյուր տարի` VISA-ի կողմից ներկայացված պահանջների ու պրեմիում դասի քարտերին վայել սպասարկման ստանդարտներին համապատասխան:

VISA Platinum քարտապաններն այսուհետև www.visaplatinumhotels.com  ինտերնետային կայքի միջոցով կարող են հեշտությամբ շուրջօրյա փնտրել և ամրագրել իրենց հյուրանոցային պատվերները` շքեղ հյուրանոցներից ու հանգստի գոտիներից մինչև եզակի բուտիկ-հյուրանոցներ:  Բացի այդ պրեմիում դասի քարտապաններին կընձեռվի նաև հատուկ նախագծված ծառայությունների ու առավելությունների հետևյալ փաթեթը` հյուրանոցային ծառայությունների լավագույն գնային առաջարկներ, հյուրանոցային համարի ստատուսի ավտոմատ բարձրացում, VIP հյուրի կարգավիճակ, հետաձգված` մինչև 15:00-ն, գրանցում-դուրս գրում (chek-out), անվճար կոնտինենտալ նախաճաշ, 25 ԱՄՆ դոլար գումարի վաուչեր խմիչքների և խորտիկների համար, անվճար ինտերնետից և մեքենաների համար կայանատեղից օգտվելու հնարավորություն:

Visa Luxury Hotel Collection ծրագիրը աշխարհում պրեմիում դասի VISA քարտերի համար հյուրանոցային ցանցեր առաջարկող ծրագրերից առաջատարն է և ընդգրկում է նաև էլիտար Kiwi Collection  ծրագիրը, որը ներկայացնում է  բարձրաշխարհիկ հյուրանոցների ընտրանին` ներառելով այնպիսի հայտնի հյուրանոցային բրենդներ, ինչպիսիք են Mandarin-ը, Oriental-ը, Amanresorts-ը և Park Hyatt-ը:

«Կոնվերս բանկի» VISA Classic, Gold և Platinum քարտապանները    իրենց հյուրանոցի պատվերները ինտերնետ միջավայրում կատարելիս կարող են աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից մեկն է: Բանկի հիմնական նպատակն է հասարակության բոլոր խավերին  մատուցել համապարփակ, որակյալ, մատչելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Բանկն ունի մոտ  600 աշխատակից,  բանկի 28 մասնաճյուղերից (2-ը` փոստբանկային ծառայություններ մատուցող մասնաճյուղ) բաղկացած ցանցն ընդգրկում է Հայաստանի 13 քաղաքները:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img