HSBC Բանկ Հայաստանը Խոսրովի արգելոցի զարգացման համար $30 հազար դրամաշնորհ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը 2010-2012թ.-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման համար 30 հազար դոլարի չափով  դրամաշնորհ կհատկացնի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում  ստորագրվելու  է Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր-Համաձայնագիր՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ի դեմս նախարար Արամ Հարությունյանի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (HSBC), ի դեմս Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ  Իրինա Սեյլանյանի, “Խոսրովի անտառ” պետական արգելոց” ՊՈԱԿ, ի դեմս տնօրեն Վարանցով Բարսեղյանի, Կովկասի Բնության Հիմնադրամ (ԿԲՀ), ի դեմս գործադիր տնօրեն Դեյվիդ Մորրիսոնի:

Կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին: Օժանդակություն և Վճարման մեխանիզմ: HSBC-ին համաձայնվում է որպես դրամաշնորհ  ԿԲՀ-ին երեք տարվա ընթացքում տրամադրել  30 000 ԱՄՆ դոլար,  որը կուղղվի  նախարարությանը` ի կատարումն  Խոսրովի դրամաշնորհի 2010-2012 թվականների նախատեսված ֆինանսավորման պարտավորությունների: Գումարը HSBC-ին կփոխանցի երեք հատկացումներով` 10 000 ԱՄՆ դոլլար 2010թ դեկտեմբերին, 10 000 ԱՄՆ դոլլար` 2011թ առաջին եռամսյակում  և 10 000 ԱՄՆ դոլլար`  2012թ առաջին եռամսյակում:

Համաձայնագիրը նաև որոշում է , որ Դրամաշնորհի մնացյալ մասը ԿԲՀ-ն կտրամադրի իր միջոցներից, հաշվետվությունները կուղղվեն HSBC Բանկ Հայաստան:

«Հայաստանը հանդիսանում է աշխարհի 34 բիո-բազմազան տարածքներից մեկը, և մենք այստեղ անսահման հնարավորություններ ենք տեսնում, թե  վայրի բնության և շրջակա միջավայրի պահպանման, և թե տուրիզմի զարգացման առումով»,- ասաց Սեյլանյանը:

Նա ավելացրեց, որ այս ծրագիրը լիովին համահունչ է HSBC-ի կողմից ամբողջ աշխարհում իրականացվող բնապահպանական ծրագրերին և բացի գումարային աջակցությունը մենք մտադիր ենք ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ներդնել նաև մեր աշխատակիցների գիտելիքներն ու ներուժը, որը նրանք ձեռք են բերել տարբեր երկրներում գիտնականների հետ համատեղ իրականացված գործնական բնապահպանական ծրագրերի ժամանակ», ասաց բանկի ներկայացուցիչը:

Սեյլանյանը հույս հայտնեց, որ ստորագրված հուշագրի, ինչպես նաև ԿԲՀ ներդրումների ու աջակցության շնորհիվ ծրագրի ավարտին Խոսրովի արգելոցը կդառնա Հաաստան այցելող զբոսաշրջիկների թիվ երրորդ այցելատեղին:

Հաշվի առնելով, որ Նախարարության, Արգելոցի և ԿԲՀ-ի միջև 2010 թվականի փետրվարի 12-ին կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, համաձայն որի  Նախարարությանը երեք տարվա ընթացքում (2010-2012) տրամադրվելու է տարեկան մոտ  85,000 Եվրո € գումար, որը օգտագործվելու է բացառապես  “Խոսրովի անտառ” պետական արգելոցում իրականացվելիք ծրագրի բյուջեն համալրելու նպատակով.

Տվյալ ծրագիրը ֆինանսավորում է նախատեսում, մասնավորապես՝ արգելոցի ենթակառույցի զարգացում, անհրաժեշտ սարքավորման գնումներ, անձնակազմի աշխատավարձերի բարձրացում:

Խոսրովի արգելոցը ստեղծվել է 1958 թվականին: 23878 հա տարածքում աճում է 1849 բուսատեսակ: Այստեղ են հանդիպում Բնության պահպանության համաշխարհային միության (IUCN) Կարմիր ցուցակում ներառված ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը:

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, որը «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995թ.-ի սեպտեմբերի 25-ին։ ««HSBC Europe BV» հոլդինգային ընկերությունը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img