«ՎՏԲ Լիզինգ» ՓԲԸ լուծարումը տեխնիկական որոշում է. Օվսյաննիկով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բիզնեսի օպտիմալացման նպատակներով ՎՏԲ խումբը ռազմավարական որոշում է կայացրել՝ Հայաստանում  լիզինգային գործառնությունները և գործարքներն իրականացնել ՎՏԲ Բանկ Հայաստանի միջոցով, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Դա տեխնիկական գործողություն է, որը կապ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում լիզինգային գործառնություններ իրականացնելու ՎՏԲ խմբի ռազմավարության հետ»,- այդ կապակցությամբ հայտնեց ՎՏԲ Բանկ Հայաստանի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը։

Նա ընդգծեց, որ խումբը մտադիր է ՎՏԲ Բանկ Հայաստանի միջոցով հետագայում նույնպես ակտիվորեն լիզինգային բիզնես զարգացնել երկրում։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ թույլ տվեց լուծարել «ՎՏԲ Լիզինգ» ՓԲԸ վարկային կազմակերպությունը և անվավեր ճանաչեց նրան տրված N22 արտոնագիրը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը:

Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ: –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img