ՎՏԲ-Հայաստան Բանկը մարտից կենսաթոշակներ կբաժանի պլաստիկ քարտերով

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն կնքել է թոշակների անկանխիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) պայմանագիր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության հետ, տեղեկացնում է բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։

Համաձայնագրին համապատասխան, 2011թ. մարտից թոշակառուները հնարավորություն կունենան կենսաթոշակը ստանալ պլաստիկ քարտերով:

Թոշակառուներին կառաջարկվեն երկու տեսակի փաթեթներ` Փաթեթ «Թոշակային Արտոնություն» և Փաթեթ «Թոշակային  Ստանդարտ», որոնց շրջանակում թոշակառուներին անվճար կտրամադրվեն Visa պլաստիկ քարտեր, և նրանք հնարավորություն կունենան սպասարկվել բանկում հատուկ պայմաններով։

Քարտի միջոցով վճարումներ կատարելիս՝ թոշակառուներին կտրամադրվեն զեղչեր  բժշկական կենտրոններում, մի շարք ատամնաբուժարաններում, օպտիկաներում և  դեղատներում, ինչպես նաև Բանկի գործընկեր սպասարկման և առևտրային կետերում, որոնց ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում։

Թոշակառուները կարող են ստանալ կենսաթոշակը ցանկացած բանկոմատից շուրջօրյա: Բացի այդ թոշակառուները կարող են կուտակել դրամական միջոցները բանկային հաշվի վրա և ստանալ տոկոսային եկամուտ։

Կենսաթոշակը քարտով  ստանալու համար թոշակառուները պետք է դիմեն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ և կնքեն պայմանագիր:

Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի 68 մասնաճյուղերում  սպասարկվում է շուրջ 44 000 թոշակառու:.

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին։ ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ։ Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 68 մասնաճյուղ։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img