Tue, 8 July
26.1 C
Yerevan
USD: 384.11 RUB: 4.88 EUR: 450.45 GEL: 141.38 GBP: 522.39

ՀԲՄ ղեկավարը համաձայն չէ, որ բանկային համակարգի գխավոր խնդիրներից մեկը ռիսկերի կառավարման խստացումն է

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության ղեկավար Արարատ Ղուկասյանը «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն կարծիքին, թե բանկային համակարգի գխավոր խնդիրներից մեկը ռիսկերի կառավարման խստացումն է:

Ըստ նրա՝ այսօր հայկական առևտրային բանկերն ի վիճակի են կառավարել բոլոր ռիսկերը՝ տոկոսային, օպերացիոն, շուկայական։ Ավելին, ըստ նրա, բանկերը շարունակում են ներդրումներ կատարել առկա համակարգի բարելավման համար։

«Ինչ վերաբերում է արժեթղթերի շուկայի ռիսկերին, ապա եկեք նախևառաջ զարգացնենք այդ շուկան, և զարգացմանը զուգընթաց ռիսկերի կառավարման համապատասխան գործիքներ կնեդրվեն»,- ասաց Ղուկասյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում արժեթղթերի շուկան չի զարգանում այն պարզ պատճառով, որ հայրենական ընկերությունների մեծ մասը փակ բաժնետիրական ընկերություններ են, և իրենց ֆինանսական խնդիրների լուծման հարցում նախընտրություն են տալիս բանկային վարկավորմանը և բաժնետերերի կողմից օպերացիաներին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունիսին գրանցվել է 3,9% գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 1.3% գնանկում

Հունիսին դրամի և դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը 1%-ով ցածր էր, քան մեկ տարի առաջ

2025 թ.-ի հունիսին հայկական դրամի և ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1%-ով ցածր է 2024 թ.-ի հունիսի նույն ցուցանիշից

CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կիբեռանվտանգության շաբաթն ավարտվեց Bug Bounty մրցույթի ամփոփմամբ, որտեղ Ակբա բանկի կիբեռանվտանգության հարձակողական թիմը լավագույնը ճանաչվեց

Յունիբանկը 2024թ.-ի համար կվճարի 7,8 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժիններ

2024 թ.-ը Յունիբանկն ամփոփեց 8,2 մլրդ դրամ շահույթով, որից 7,8 մլրդ դրամը  կուղղվի շահութաբաժինների վճարմանը

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության վարկանիշը«Ba3» մակարդակում

«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տեղական արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովագրված արտոնյալ պարտքի վարկանիշները «Ba3» մակարդակում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img