Հայաստանում հարկային քաղաքականությունը պետք է ավելի տարբերակված լինի. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հարկային քաղաքականությունը պետք է ավելի արդյունավետ և տարբերակված լինի, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը:

«Հարկավոր է այնպես անել, որ հարկային բեռը հավասարաչափ բաշխվի տնտեսվարող սուբյեկտների միջև, հակառակ դեպքում ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը կարող է հանգեցնել նրան, որ հարկերը կընկնեն ավելի քիչ թվով տնտեսվարող սուբյեկտների ուսերին, իսկ դա իր հերթին անդրադառնում է գների վրա»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Մանասերյանը «Բարձր գնաճի իրական պատճառները և դրանց հաղթահարման հեռանկարները» թեմայով տնտեսական վերլուծությունը ներկայացնելիս:

Նա պարզաբանեց, որ այս դրույթը ներառված է առաջարկների այն փաթեթում, որը մշակել է «Այլընտրանք» կենտրոնը և որը կներկայացվի կառավարությանը՝ գնաճի պատճառների և հետևանքների չեզոքացման գործում աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանը, լինելով երկիր, որտեղ ներկրման ծավալները քառակի անգամ գերազանցում են արտահանման ծավալներին, ստիպված է ընդունել «դրսի խաղի կանոնները», այսինքն՝ արտաքին շուկաներում ձևավորվող գները:

Առաջարկների թվում նա նշեց նաև տեղական արտադրության խթանման անհրաժեշտությունը:

Այս կապակցությամբ Մանասերյանն ընդգծեց չօգտագործվող ցանքատարածքների գործարկման, տարատեսակ խթանող մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը, որոնց թվում է սուբսիդավորումը, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական տեսակետից, այլև գյուղատնտեսական արտադրության զարգացման նպատակով ֆերմերներին ջրային ռեսուրսների անվճար տրամադրման գծով:

«Մենք զարգացած երկրների հետ անհավասար պայմաններում ենք գտնվում, նրանք     հսկայական գումարներ են ծախսում՝ գյուղատնտեսական արտադրանքի սուբսիդավորման համար, ինչի արդյունքում ստանում են արհեստական ցածր գներ», – ասաց նա՝ պարզաբանելով, որ դա նրանց հնարավորություն է տալիս մտնել ցանկացած շուկա, այդ թվում նաև հայկական:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի գնաճի ցուցանիշն այս տարի՝ Մանասերյանը նշեց, որ «գնաճը, չնայած այն զսպելու փորձերին, ամենայն հավանականությամբ, կպահպանվի, սակայն այն հնարավոր է մեղմել և դարձնել ավելի կառավարելի»:

«Գնաճը կմեղմվի այն ժամանակ, երբ ավելի լուրջ ուշադրության կարժանանան փորձագետների առաջարկները», – ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ «ոչ միշտ է տնտեսական քաղաքականությունը կառուցվում գիտականորեն հիմնված զեկույցների վրա»:

2010թ.-ի արդյունքում Հայաստանում գրանցվել է 9,4 տոկոսանոց գնաճ: ԿԲ-ի կանխատեսման համաձայն, գնաճի բարձր մակարդակը երկրում կպահպանվի տարվա առաջին կեսին, սակայն երկրորդ կիսամյակից գնաճի ցուցանիշը կտրուկ կնվազի և կմոտենա 4-5,5 տոկոս նպատակային սահմանին, որը ամրագրված է երկրի պետբյուջեում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img