ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները IV եռամսյակում ավելացել են 0,86%

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները չորրորդ եռամսյակում ավելացել են 0,86 տոկոսով և 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են ավելի քան 90 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է «Նորվիկ» ՈՒՎԿ-ն 11,1 մլրդ դրամ ցուցանիշով։ Տվյալ կազմակերպության ընդհանուր ակտիվները չորրորդ եռամսյակում կրճատվել են 37,79 տոկոսով կամ շուրջ 6,8 մլրդ դրամ։ «Նորվիկ» ՈՒԿԿ-ի մասնաբաժինը համախառն ակտիվներում կազմում է 12,37 տոկոսը։

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ-ն՝ 10,3 մլրդ դրամով, աճը՝ 4,94 տոկոս կամ 486,8 մլն դրամ (տ.կ. – 11,49 տոկոս), «Արեգակ» ՈՒՎԿ-ն՝ շուրջ 10,2 մլրդ դրամով, աճը՝ 1,77 տոկոս կամ 177,6 մլն դրամ (վարկային կազմակերպությունների համախառն ակտիվների 11,31 տոկոսը), «Ֆինքա» ՈՒՎԿ-ն՝ 10,1 մլրդ դրամով, աճը՝ 13,97 տոկոս կամ 1,2 մլրդ դրամ (տ.կ. 11,22 տոկոս) և «ԱԳԲԱ Լիզինգ» ՈՒՎԿ-ն՝ 7,9 մլրդ դրամով, անկումը՝ 4,83 տոկոս կամ 403,8 մլն դրամ (տ.կ. 8,83 տոկոս)։

Նշենք, որ 2010 թվականի չորրորդ եռամսյակում ակտիվների առավել բարձր տեմպեր են արձանագրվել «Կամուրջ» ՈՒՎԿ-ի մոտ՝ (16 անգամ՝ 2,7 մլրդ դրամով՝ մինչև 2,9 մլրդ դրամ), «Էկումենիկ եկեղեցական հիմնադրամ» ՈՒՎԿ-ի մոտ (27,87 տոկոսով կամ 279 մլն դրամով՝ մինչև 1,3 մլրդ դրամ) և «Գլաձոր» ՈՒՎԿ-ի մոտ (25,03 տոկոսով կամ 144,5 մլն դրամով՝ մինչև 722 մլն դրամ)։

2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն՝ 62 մասնաճյուղով: (1 դոլարը 364,58 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img