ՀՀ բանկերի վարկային պորտֆելում ֆիզ. անձանց պարտքերի մասնաբաժինը 2010 թ.-ին կազմել է 32,3%

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց փոխառու պարտքերի մասնաբաժինը 2010 թ.-ի վերջին կազմել է 32,3 տոկոս:

Բանկերի չորրորդ եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հայկական բանկերի համախառն վարկային պորտֆելը (այդ թվում՝ հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները) կազմել են մոտ 922,5 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումը՝ 297,7 մլրդ դրամ (չորրորդ եռամսյակի սկզբի համապատասխանաբար 854 մլրդ դրամի և 278,6 մլրդ դրամի դիմաց):

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ֆիզիկական անձանց վարկավորման առաջատարը 2010 թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ մնում է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որի մասնաբաժինը բանկային համակարգի վարկավորման ընդհանուր ծավալում կազմում է 17,9%: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի համախառն վարկային պորտֆելում 54%-ը կամ 53,9 մլրդ դրամը ֆիզիկական անձանց վարկավորումն է (չորրորդ եռամսյակի սկզբին՝ 49,5 մրդ դրամ):

Ֆիզիկական անձանց վարկավորման ցուցանիշներով առաջատարներից են նաև ՎՏԲ-Հայաստան բանկը՝ (31,3 մլրդ դրամ), Յունիբանկը՝ (շուրջ 26,8 մլրդ դրամ), Կոնվերսբանկը՝ (24,3 միլիարդ դրամ) և Արդշինինվեստբանկը՝ (21,7 միլիարդ դրամ): Այս բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման տեսակարար կշիռը համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 38,3% , 35,5% և 29,5%:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ՝ 407  մասնաճյուղով: ($1 – 364,82 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img