«Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ-ի ԱՊՊԱ պոլիսների փոխհատուցումը հունվարին 9 մլն դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հունվարին ԱՊՊԱ (ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրում) պոլիսներով փոխհատուցվել է 9 մլն ՀՀ դրամ, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Միայն հունվար ամսին Ինգո-Արմենիա ընկերությունում գրանցվել է 583 ավտոճանապարհային պատահար, որից 102-ի դեպքում հատուցվող գումարը չի գերազանցել 200.000 ՀՀ դրամը, 46 դեպքի համար պահանջվել է լրացուցիչ հետաքննություն»,- հայտնում է ընկերությունը։

Հայաստանում ԱՊՊԱ ինստիտուտը ներդրվել է 2011թ.-ի հունվարի 1-ից։ Հանրապետությունում շուրջ 420 հազար ավտոմեքենա է հաշվառվում։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին Ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից: «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն համագործակցում է առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ ստանձնած ռիսկերի վերաապահովագրության նպատակով: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img