ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ին կազմել են 51,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2010 թ.-ի դեկտեմբերի 31-ին կազմել են շուրջ 51,6 միլիարդ դրամ՝ չորրորդ եռամսյակում կրճատվելով 2,5 միլիարդ դրամով կամ 4,6 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ֆինքա» ՈւՎԿ-ն: Դեկտեմբերի վերջին այս կազմակերպության պարտավորությունները կազմել են 7,9 միլիարդ դրամ՝ չորրորդ եռամսյակում ավելանալով 16,1 տոկոսով: Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն պարտավորություններում այս կազմակերպությանը բաժին է հասնում կազմակերպությունների մեծության 15,3 տոկոսը;

Համախառն պարտավորությունների ծավալով առաջատարի հնգյակում են «ԱԳԲԱ Լիզինգ» ՈւՎԿ-ն՝ 5,5 միլիարդ դրամ (տեսակարար կշիռը՝ 10,76 տոկոս), «Նորվիկ» ՈւՎԿ-ն՝ 5,1 միլիարդ դրամ (ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունների 9,91 տոկոսը), «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿՆ-ն՝ 4,6 միլիարդ դրամ (տեսակարար կշիռը՝ 8,87 տոկոս) և «ԲԼԵՍՍ» ՈՒՎԿ-ն՝ 3,9 միլիարդ դրամ (տեսակարար կշիռը՝ 7,55 տոկոս):

Վարկային կազմակերպությունների բոլոր պարտավորությունների շուրջ 52.4 տոկոսը կենտրոնացած է այս հինգ կազմակերպություններում, որոնք այս ցուցանիշով առաջատարի դիրքում են:

2010 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն և 62 մասնաճյուղ: (1 դոլարը 366,6 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img