«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ներդրվել է նյութական օգնության ևս մի տեսակ

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ներդրվել է բանկի աշխատակիցների սոցիալական արտոնությունների ևս մի տեսակ, այն է` ամենամյա հիմնական վճարովի  արձակուրդի ձևակերպման ժամանակ տրամադրվող նյութական օգնությունը:

Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, նշված նյութական օգնությունը, որը տրամադրվում է ամենամյա վճարովի հիմնական արձակուրդի առթիվ, հաշվարկվում է, ելնելով աշխատողի պաշտոնեական դրույքի չափից և կազմում է մինչև մեկ պաշտոնեական դրույքաչափ: Տվյալ նյութական օգնությունը վճարվում է տարին մեկ անգամ ամենամյա հիմնական` 12 աշխատանքային օրից ոչ պակաս, վճարովի  արձակուրդի ձևակերպման ժամանակ:

«Հիշեցնենք, որ 2010 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ներդրվել է անձնակազմի սոցիալական ապահովության ծրագիրը, որով նախատեսվում է բանկի աշխատակիցներին ապահովել սոցիալական երաշխիքներով և արտոնություններով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգի ձևավորումը հիմնականում նպատակաուղղված է անձնակազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը, բանկում առանցքային աշխատակիցների ամրացմանը, աշխատակիցների մոտ վաղվա օրվա նկատմամբ վստահության բարձրացմանը:

Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգը նախատեսում է արտոնությունների և նյութական վճարների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են`լրացուցիչ վճարովի արձակուրդների տրամադրում (ոչ միայն չնորմավորված աշխատանքային օրվա համար, այլ նաև կենցաղային հարցերի լուծման նպատակով), նյութական օգնություն` ամուսնության, երեխայի ծնվելու (որդեգրելու) առթիվ, ինչպես նաև նյութական օգնություն բազմազավակ (երեք և ավելի երեխա), հաշմանդամ երեխա ունեցող աշխատողներին:

Նյութական օգնությունը նախատեսվում է նաև մոտ հարազատների մահվան, կենսաթոշակի անցնելու, հոբելյանական տարելիցների և այլնի կապակցությամբ: Բացի այդ,մինչև երեք տարին չբոլորած երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող բանկի աշխատակիցներին վճարվում է ամենամսյա նպաստ:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին:   2010 թվականի վերջի դրությամբ բանկում աշխատում էր 377 աշխատակից: Այժմ բանկն ունի 15 մասնաճյուղ, որոնցից 5 գործում են Երևանում, իսկ 9-ը` Հայաստանի տարածաշրջաններում:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img