ՀՀ առևտրային բանկերի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին 4,1 միլիարդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ժամկետանց վարկային ներդրումները հունվարի վերջին կազմել են 4,1 միլիարդ դրամ՝ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ աճելով 8,8 տոկոսով: Նման տեղեկատվություն է հրապարակված ՀՀ ԿԲ-ի 2011թ.-ի հունվար ամսվա տեղեկագրում, որը հրապարակված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հարկ է նշել, որ բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել է 0,4 տոկոս:

Ժամկետային վարկային ներդրումները հունվարի վերջին, դեկտեմբերի ցուցանիշի համեմատ, ավելացել են 0,6 տոկոսով՝ հասնելով 897,3  միլիարդ դրամի կամ կազմելով բոլոր վարկային ներդրումների 95 տոկոսը: Միաժամանակ երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում հասել են 42,7 միլիարդ  դրամի՝ դեկտեմբերի ցուցանիշի համեմատ ապահովելով 7 տոկոսանոց աճ և կազմելով բանկային համակարգի վարկային ներդրումների 4,5 տոկոսը:

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունվարի վերջին կազմել է 944,1 միլիարդ դրամ՝ դեկտեմբերի վերջի շուրջ 941,5 միլիարդ դրամի դիմաց՝ ավելանալով 0,3 տոկոսով: Միաժամանակ այս գումարից կարճաժամկետ ներդրումներին բաժին է ընկել 23 տոկոս, երկարաժամկետ ներդրումներին՝ 77 տոկոս: (1 դոլարը 360, 52 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding-ը նախատեսված ժամկետից շուտ տեղաբաշխել է շուրջ 35 մլն դոլար ծավալով պարտատոմսեր․ տնօրեն

Team Holding-ն  առաջին անգամ ավարտել է Հայաստանում կորպորատիվ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխման ծրագիրը՝ ներգրավելով շուրջ 35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորում

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

ԿԲ-ն զգուշացնում է «My Fin UCO» վարկային կազմակերպության ապօրինի գործունեության մասին

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ-ն քաղաքացիներին հորդորում է օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ

Յունիբանկը վաղաժամկետ ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img